Գլխավոր տեղեկություն
Номер
N 448
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.23/21 ՀՀՊՏ 23.09.97./21
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.09.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.1997
Дата вступления в силу
03.10.1997

041.0448.18.09.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1997 թվականի N 448

քաղ. Երևան

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(21.08.98 N 504 որոշման 1-ին կետի համաձայն որոշումն
ուժը կորցրել է շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով)

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման 3-րդ կետի`

Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի n 448 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐը

 

1. Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարական պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշմամբ, սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

ա) համակարգում է շինարարության պատվերի տեղադրման մրցույթները կազմակերպող պատվիրատուների գործողությունները.

բ) համաձայնություն է տալիս մրցույթի տեսակի ընտրությանը և մրցույթի պայմաններին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան.

գ) եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 3-ի N 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

դ) պատվիրատուից պահանջում և ստանում է տեղեկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

ե) պատվիրատուին խորհրդատվություններ է տալիս մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

զ) ներկայացնում է առաջարկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ.

է) եզրակացություն է տալիս պատվիրատուին` 50 մլն դրամից բարձր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները հաստատելու համար.

ը) համաձայնություն է տալիս պատվիրատուին` արժենշմամբ մրցույթի դեպքում բանակցությունների հրավիրել հավակնորդին.

թ) համապատասխան որոշում է ընդունում մրցույթին մասնակցելու համար ներկայացված միայն մեկ առաջարկության դեպքում.

ժ) մրցույթների տեսակների և պայմանների վերաբերյալ պատվիրատուի ներկայացրած առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում քննարկում, կազմում է արձանագրություն և ներկայացնում պատվիրատուին.

ժա) իր իրավասության սահմաններում իրականացնում է այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովի աշխատանքը կազմակերպվում է նիստերի միջոցով` ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

5. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:

Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն է իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

6. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովն առանձին հարցերի կապակցությամբ իր նիստերին կարող է հրավիրել նախագծային և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձին փորձագետների:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի n 448 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(կազմն ուժը կորցրել է 21.08.98 N 504)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.1998, N 504 13.09.1998, N 448
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան