Գլխավոր տեղեկություն
Номер
N 888
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2001
Дата вступления в силу
22.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«22» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2001 թվականի N 888

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ստեղծել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ:

 2. Հաստատել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

սեպտեմբերի 22-ի N 888

 որոշմամբ

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություն է:

 2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

 4. Հիմնադրամի անվանումն է`

 հայերեն լրիվ` «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ.

 հայերեն կրճատ` «Աջակցություն» հիմնադրամ.

 ռուսերեն լրիվ` Ֆոնդ «Սոդեյստվիե զակլյուչոննոմու».

 ռուսերեն կրճատ` Ֆոնդ «Սոդեյստվիե».

 անգլերեն լրիվ` Found «Support to prisoner».

 անգլերեն կրճատ` Found «Support»:

 5. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3:

 

 II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

 6. Հիմնադրամի գործունեության առարկան է`

 ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ` հիմնադրամի կանոնադրական խնդիրներին վերաբերող ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

 բ) անհրաժեշտության դեպքում իր գործունեության մասին տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների.

 գ) իր ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության զարգացմանն ուղղված նյութական կամ խորհրդատվական աջակցությունը:

 7. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`

 ա) դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.

 բ) քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը.

 գ) քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների բարելավումը.

 դ) քրեակատարողական ծառայության աշխատողների կրթական մակարդակի բարձրացումը.

 ե) դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը:

 

 III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

 8. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

 9. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

 10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

 11. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

 12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 13. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:

 14. Հիմնադրամն իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

 15. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

 16. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

 IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

 17. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

 18. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները)` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

 19. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, տարադրամով և այլն:

 20. Հիմնադրամի գույքի (ներառյալ ֆինանսական միջոցները) գոյացման աղբյուրներն են`

 ա) քաղաքացիների, պետությունների և կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

 բ) ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեռք բերված գույքը.

 գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 21. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` արտարժութային):

 22. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

 23. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

 

 V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

 24. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի գործադիր տնօրենը:

 25. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

 26. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է, որը սահմանում է խորհրդի անհատական կազմը: Խորհուրդն ունի 7 անդամ, որոնց լիազորությունների ժամկետը 3 տարի է:

 27. Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են քրեակատարողական ոլորտի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ:

(27-րդ կետը փոփ. 01.04.02 N 314)

 28. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

 ա) հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների նախապատրաստումն ու հաստատումը.

 բ) հիմնադրամի նպատակներին համապատասխան` նրա գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

 գ) հիմնադրամի տարեկան բյուջեի ու ծրագրերի հաստատումը.

 դ) հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

 ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

 զ) իր ընտրությամբ առանձին ծրագրերի ֆինանսավորման հաստատումը.

 է) հիմնադրամի, գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

 ը) հիմնադրամի վերակազմակերպումը.

 թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 29. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

(28-րդ կետը փոփ. 01.04.02 N 314)

 30. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

 Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

 Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների իրավասության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

 Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

 31. Խորհրդի անդամն իրավունք ունի`

 ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

 բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

 գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն.

 դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

 ե) ստանալու սպառիչ տեղեկություն հիմնադրամի գործունեության մասին.

 զ) դուրս գալու խորհրդից:

 32. Խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

 33. Հիմնադրամի գործադիր մարմինը հիմնադրամի գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

 34. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

 ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

 բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

 գ) տնօրինում է հիմնադրամի գույքը (ներառյալ ֆինանսական միջոցները)` համաձայն խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

 դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

 ե) բացում է բանկային հաշիվներ.

 զ) սահմանում է հիմնադրամի աշխատողների աշխատանքի վարձատրության չափը.

 է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

 ը) ը) տալիս է լիազորագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի ներկայացուցչությունների, մասնաճյուղերի գործադիր տնօրեններին.

 թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
(34-րդ կետը խմբ. 01.04.02 N 314)

 

 VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

 35. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

 35. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

 37. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

 VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 38. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

 39. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում, վարվում է և հաշվապահական հաշվետվությունը կազմվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

 40. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 41. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(կանոնադրությունը փոփ., խմբ. 01.04.02 N 314)