Գլխավոր տեղեկություն
Номер
N 66-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Принят
Մալիշկա համայնքի ավագանի
Дата принятия
07.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
07.12.2020
Дата вступления в силу
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ. N 66-Ն

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» կարգը՝ համաձայն հավելվածի

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ավագանիներ

 Կողմ

 Դեմ

 Ձեռնպահ

Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ա. ԱԼՈՅԱՆ
Վ. ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Սարգսյան
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ 
Ա. Մարգարյան
Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված 1

Մալիշկա համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 07-ի

N 66-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Մալիշկա համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման հետ կապված հարաբերությունները:

2. Աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման համար հիմք է հանդիսանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանելու մասին Մալիշկա համայնքի ավագանու 22 հունվարի 2020թ. թիվ 6 որոշումը:

3. Սույն կարգով չեն կարգավորվում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ տալու հետ կապված հարաբերությունները:

 

Աղբահանության վճար վճարողների հաշվառումը

 

4. Աղբահանության վճար վճարողներ են հանդիսանում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված անձինք:

5. Աղբահանության վճար վճարողների հաշվառումն իրականացվում է օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) կողմից՝ վճարողների էլեկտրոնային գրանցման մատյանում համակարգչային ծրագրով գրանցելու միջոցով:

6. Աղբահանության վճար վճարողների հաշվառումն իրականացնում է Մալիշկա համայնքի ավագանու որոշմամբ նման լիազորություններով օժտված Մալիշկայի համայնքապետարանը:

 

Աղբահանության վճարի հաշվարկումը

 

7. Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում՝

1) Բնակելի նշանակության շենքերի կամ շինանյութերի համար՝ փաստացի բնակվող անձերի քանակով,

2) Այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի՝ Մալիշկա համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

8. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում՝ տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով՝

1) Առևտրի (այդ թվում՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինանյութերի մասով՝ 1քմ – 30 ՀՀ դրամ,

2) Հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով՝ 1քմ – 20 ՀՀ դրամ,

3) Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշականության շինությունների մասով՝ 1քմ – 10 ՀՀ դրամ,

4) Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ 1քմ – 4 ՀՀ դրամ,

5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7-րդ կետի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է Մալիշկայի համայնքապետարան կցելով նշված հատվածի մակերեսների նշումով սխեման: Աղբահանության վճար վճարողի պահանջով (դիմումով) կարող է կատարվել վերահաշվարկ՝ ըստ շինության փաստացի նպատակային օգտագործման (չափերի, քմ) տեղեկությունների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տվյալ դեպքում աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ փաստացի նպատակային նշանակության օգտագործման չափերի:

Օրինակ 1. 3-րդ փողոց 1-ին փկղ. 3 հասցեում բնակվում է 6 բնակիչ, սակայն բնակիչներից մեկը՝ 2020 թվականի հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ, փաստացի չի բնակվելու բնակարանում:

Վերոգրյալ բնակարանի վճարը՝ 2020 թվականի հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ կհաշվարկվի 5 անձի համար, որը կկազմի յուրաքանչյուր ամիս 500 ՀՀ դրամ:

Օրինակ 2. Սեփականության իրավունքով Ա/Ձ Վահե Կոստանյանին պատկանող շինությունում իրականացվում է բազմաբնույթ տնտեսական գործունեություն: Շինության տարբեր հատվածներում գործում են՝ հյութերի արտադրամաս և գրասենյակ: Աղբահանության վճարը՝ ամբողջ մակերեսի համար, հաշվարկվում է առանձնացված տնտեսական գործունեության յուրաքանչյուր հատվածի համար և գրավոր ծանուցվում շինության սեփականատիրոջը, պահանջելով վճարի վերահաշվարկի և համապատասխան ճշգրտման նպատակով ներկայացնել տեղեկություններ՝ ըստ մակերեսի փաստացի իրականացվող գործունեության: Վճարի վերահաշվարկը կատարվում է ճշգրտված տեղեկությունների ներկայացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը

 

9. Աղբահանության վճարի հաշվարկումը և գանձումը իրականացվում են Մալիշկա համայնքի ավագանու որոշմամբ նման լիազորություններով օժտված Մալիշկայի համայնքապետարանի կողմից (այսուհետ՝ համակարգող):

10. Գանձողը համակարգողից ստանում է «Մատակարարման պայմանագրի» հիման վրա ձեռք բերված աղբահանության վճարի կանխիկ գանձման համար նախատեսված անդորրագրերը, որի համար համակարգողի և գանձողի միջև կնքվում է անդորրագրերի հանձնման և ընդունման արձանագրություն:

11. Համակարգողն իրականացնում է գանձողի կողմից գանձված անդորրագրերի ընթացիկ հաշվառման, համադրման, անդորրագրերի մնացորդների և հայտի դեպքում՝ անդորրագրերի նոր խմբաքանակաների տրամադրման աշխատանքները:

12. Գանձողը համակարգողից ստանալով անդորրագրերը, իրականացնում է անդորրագրերի պահպանման ընթացիկ հաշվառման այլ աշխատանքներ:

13. Օպերատորը գանձողից ստացած գումարը պարտավոր է մինչև հաջորդ աշխատանքային շաբաթվա վերջին օրը բանկային կամ փոստային համակարգի միջոցով գումարը փոխանցել համապատասխան հաշվին, իսկ անդորրագրերը՝ մինչև նույն աշխատանքային օրվա ավարտը, մուտքագրել տվյալների հաշվառման շտեմարան: Գանձված անդորրագրերի երկրորդ օրինակը՝ համապատասխան ամփոփագրով, գանձողը պարտավոր է հանձնել համակարգողին՝ մինչև գանձված գումարի փոխանցման օրվան հաջորդող աշխատանքային օրը:

 

Աղբահանույթան վճարի հաշվարկման և վճարման ժամկետները

 

14. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատված է համարվում օրացույցային ամիսը, իսկ վճարման ժամկետը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

15. Աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տվալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամկետային չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15%-ի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:

 

Այլ դրույթներ

 

16. Աղբահանության վճար վճարողների գրանցման մատյանի, աղբահանության վճարի կանխիկ վճարումների ընդունման ամփոփագրի, աղբահանության վճարի գանձման գործառույթների իրականացման վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև սույն կարգի պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի ձևերը հաստատվում են Մալիշկայի համայնքապետարանի կողմից:

 

Համայնքի ղեկավար`                                                                                                        Գարիկ Նազարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: