ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 63-Ն
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 24 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի դրույթներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ
1. Մալիշկա համայնքի ավագանու 2020թ. հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու և գումարի չափ սահմանելու մասին» ԹԻՎ 55 որոշումն ճանաչել անվավեր:
2. Մալիշկա համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում՝ կատարել լրացում 18-րդ կետից հետո լրացնել նոր 18.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ
«18.1. Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով.
ա. զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով,
բ. վիրավորված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:»
Ավագանիներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Գ. ՆԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|