Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2021
Принят
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 63-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով`

Համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի ղեկավարին 2021 թվականի համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ գործառնական տնտեսագիտական դասակարգմամբ հաստատված չափաքանակի 15 տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -4

 

1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՇՈՏ

2.ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՇՈՏ

3.ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

4. ՄՈՎՍԵՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝

ՅՈՒ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

Հավելված

  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի

Վերին Պտղնի համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 28-ի թիվ 63-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2021 թվականի: