Գլխավոր տեղեկություն
Номер
N 157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2021
Принят
Հրազդան համայնքի ավագանի
Дата принятия
10.09.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
10.09.2021
Дата вступления в силу
24.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբեր 2021 թվականի N 157-Ն

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏԱՄԱՆ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 1-ին հոդվածով, 48-րդ հոդվածի 1-ին մասով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1.Սահմանել, որ Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ կառուցապատման կամ վարձակալության իրավունք ունեցող անձանց կողմից հողամասերի նկատմամբ իրավունքից հրաժարվելու դեպքում կազատվեն այդ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագրերի հիման վրա գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից:

2.Գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից ազատման հիմք է հանդիսանում հողամասի նկատմամբ կառուցապատման կամ վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցումը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը և գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

   

10 սեպտեմբեր 2021 թ.

ք. Հրազդան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 սեպտեմբերի 2021 թվականի: