ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ապրիլի 2021 թվականի N 22-Ն
ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
Պակասեցնել`
1. Փողոցային լուսավորության 06.04.01 գործառնական դասակարգման 4251 /շենքեր և կառույցներ ընթացիկ նորոգում և պահպանում/ հոդվածից 450.0 (չորս հարյուր հիսուն) հազ. դրամ:
2. Կառավարման մարմնի պահպանման 01.1.1 գործառնական դասակարգման 4241 /մասնագիտական ծառայություններ/ հոդվածից` 350.0 (երեք հարյուր հիսուն) հազ.դրամ
Ավելացնել`
1. Փողոցային լուսավորության 06.04.01 գործառնական դասակարգման 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածին՝ 450.0 (չորս հարյուր հիսուն) հազ. դրամ:
2. Կառավարման մարմնի պահպանման 01.1.1 գործառնական դասակարգման 4115 /այլ վարձատրություններ/ հոդվածին` 350.0 (երեք հարյուր հիսուն) հազ. դրամ`
Ավագանիներ |
կողմ բացակա բացակա |
դեմ |
ձեռնպահ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: