Գլխավոր տեղեկություն
Номер
N 1589-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.09.2023-03.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2023
Дата вступления в силу
19.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1589-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2019 թվականի նոյեմբերի 4-ին «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-19/2 պայմանագրում և 2019 թվականի հոկտեմբերի 24-ին «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-19/9 պայմանագրում մինչև պայմանագրերի գնի 37.6 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) կատարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրառատի միջնակարգ դպրոցի և Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման կապալային աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2020 թվականի օգոստոսի 17-ին «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրառատի միջնակարգ դպրոցի և Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման համար 2020 թվականի օգոստոսի 17-ին «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/4-2 պայմանագրի 3-րդ հավելվածում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.09.23 N 1670-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.09.23 N 1670-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1589-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2023, N 1892-Ն 03.11.2023, N 1589-Ն
28.09.2023, N 1670-Ն 30.09.2023, N 1589-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան