ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1713-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման՝
1) նախաբանը «7-րդ մասի» բառերից հետո լրացնել «, «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
2) որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների դրույքը սահմանվում է՝
1) պարտադիր կրթության առաջին աստիճանում՝ 18 ժամ.
2) պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում՝ 20 ժամ:»,
բ. 20-րդ կետում «աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 20 ժամ» բառերը փոխարինել «աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանվում է շաբաթական 24 ժամ» բառերով,
գ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին ենթակետով.
«20.1) 2026 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատաժամանակի տևողությունն անհատական և խմբային պարապմունքների համար սահմանվում է շաբաթական 20 ժամ (այդ թվում՝ սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում)՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչմանկավարժների։ Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են նշված կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով։»:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանվածը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: