Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.10.2023-15.03.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2022
Дата вступления в силу
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 271-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.10.23 N 1684-Ա)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

1․1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 3-րդ և 4-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2307 079, 2307 075, 2307 074, 2307 076 պայմանագրերով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։

(1.1-ին կետը լրաց. 05.10.23 N 1684-Ա)

1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

(1.2-րդ կետը լրաց. 05.10.23 N 1684-Ա)

2․ Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի:

(2-րդ կետը խմբ. 05.10.23 N 1684-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 271-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե- կու- թյուն-

ներ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

0602208000

Տնկիներ

Տանձենու պատվաստ-ված տնկիներ 2 տարեկան

հատ

370 000

Իտալիա

Իտալիա

1 120 350 000  

2.

0602208000

Տնկիներ

Տանձենու պատվաստ-ված տնկիներ 2 տարեկան

հատ

70 000

Սերբիա

Սերբիա

204 930 000

 

3.

8701931000

Նոր տրակտոր

Գյուղատնտե-սական նշանակության տրակտոր

հատ

7

Իտալիա

Իտալիա

193 200 000

Լիզինգ թիվ 2307 079, 2307 075, 2307 074 

4.

8701941009

Նոր տրակտոր

Գյուղատնտե-սական

նշանակության տրակտոր

հատ

1

Իտալիա

Իտալիա

29 200 000

Լիզինգ թիվ 2307 076 

5.

8424499100

Սրսկիչներ այգեգործա-կան

Տրակտոր-ներով քարշակելու համար

հատ

8

Իտալիա

Իտալիա

54 520 000

 

6.

3926909709

Ցանց հակակարկ-տային

Ինտենսիվ այգու

կարկտա-պաշտպան ցանց

կգ

90 000

Իտալիա

Իտալիա

259 500 000

 

7.

3926909709

Ցանցերի ամրացման դետալներ և հենա-սյուների պլաստ-մասսայե գլխարկներ

(plastic cup)

Կարկտա-պաշտպան ցանցի մոնտաժման դետալներ

կգ

49 000

Իտալիա

Իտալիա

144 100 000

 

8.

0602208000

Տնկիներ

Տանձենու
պատվաստ-ված
տնկիներ
2 տարեկան

հատ

33 405

Նիդերլանդներ

Նիդերլանդներ

96 90 500

 

9.

0602208000

Ծառերի տնկիներ

Տանձի, դեղձի, ծիրանի, նեկտարինի ծառերի տնկիներ

հատ

230,000

Նիդերլանդներ, Սերբիա, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա

Նիդերլանդներ, Սերբիա, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա

 

1 057 500 000

 

10.

8701931000

Նոր տրակտոր

37 կՎտ-ից ավելի, բայց 75 կՎտ –ից ոչ ավելի՝ տրակտորներ՝ գյուղա-տնտեսական աշխա-տանքներ

կատարելու համար

հատ

2

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

 

59 000 000

 

11.

8701941009

Նոր տրակտոր

75 կՎտ-ից ավելի, բայց 130 կՎտ –ից ոչ ավելի՝ տրակտորներ՝ գյուղա-տնտեսական աշխա-տանքներ

կատարելու համար

հատ

6

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

 

180 000 000

 

12.

8433598509

Ինքնագնաց անվավոր հարթակ

Մրգերի բերքահավաքի ինքնագնաց անվավոր հարթակ

հատ

12

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ

 

291 600 000

 

13.

8716400000

Միասռնի բաց պլատ-ֆորմայով կիսա-կցորդներ

Գյուղա-տնտեսական տրակտորի միասռնի բաց պլատ-ֆորմայով կիսակցորդներ

հատ

100

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

 

45 000 000

 

14.

8424499100

Սրսկիչ այգե-գործական

Տրակտորի վրա տեղադրվող այգեգործ-ական սրսկիչ

հատ

8

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

 

36 000 000

 

15.

8703311090

Գյուղա-տնտեսական տրանսպոր-տային միջոցներ

Ամենագնաց մարդատար տրանս-պորտային միջոց միայն սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչով տրանս-պորտային միջոցներ դիզելով կամ կիսադիզելով, 1500 խ․ սմ-ից ոչ ավելի աշխա-տանքային ծավալով

հատ

5

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Մեծ Բրիտանիա, Ճապոնիա,

ԱՄՆ

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Մեծ Բրիտանիա, Ճապոնիա,

ԱՄՆ

 

67 500 000

 
 

Ընդամենը

           

3 839 190 500

  

(հավելվածը լրաց., փոփ. 28.04.22 N 584-Ա, 24.11.22 N 1807-Ա, 05.10.23 N 1684-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ