Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
25.01.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
25.01.2023
Дата вступления в силу
26.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2023 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

« » ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20  թվականի ի

թիվ  որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

1. 3-րդ կետում՝

ա) երրորդ և վեցերորդ պարբերությունները հանել.

բ) յոթերորդ պարբերությունը «գործունեության համակարգումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դրա իրագործման արդյունքների մասին տարեկան ամփոփ հաշվետվության նախապատրաստումն» բառերով.

գ) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

ենթածրագիր՝ ծրագրի բաժին կամ մաս, որը ձևավորվել է ծրագրի խնդիրներից մեկի լուծման կամ որոշակի թեմատիկայով աշխատանքների շրջանակներում նախագծերի իրագործման համար.

ծրագիր՝ միմյանց հետ կապված ենթածրագրերի և (կամ) նախագծերի շարք, որոնց կառավարումը համակարգվում է՝ դրված նպատակները և խնդիրները լուծելու համար, և որոնք անհասանելի կլինեին դրանք առանձին կառավարելու դեպքում.

նախագիծ՝ փոխկապակցված միջոցառումների համալիր, որն ուղղված է ժամանակային և ռեսուրսային սահմանափակումների պայմաններում եզակի արտադրանք ստեղծելու համար կամ որն ապահովում է կոնկրետ նեղ մասնագիտական ճյուղային խնդիրների օպերատիվ լուծումը.».

գ) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ծրագրի (նախագծի) մասնակիցներ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների ազգային պատվիրատուներ և մասնակիցներ, որոնք ապահովում են ծրագրի (նախագծի) մշակումն ու իրագործումը և (կամ) մասնակցում են դրա մշակման ու իրագործման ֆինանսավորմանը, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք ներգրավվում են դրա իրագործման համար՝ ծրագրի (նախագծի) պատասխանատուի, կամ ազգային պատվիրատու-համակարգողի, կամ ազգային պատվիրատուների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան:»:

2. 4-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունում՝

«կատարողների» բառը փոխարինել «ծրագրի (նախագծի) մասնակիցների» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Ընդ որում, նախագիծը կարող է հանդիսանալ կամ չհանդիսանալ ծրագրի մաս:».

բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Ծրագիրը կարող է պարունակել այն աշխատանքների մասին տեղեկատվություն, որոնք առնչություն ունեն դրա հետ, սակայն կապված չեն ծրագրի մեջ մտնող առանձին նախագծերի հետ:»:

3. 5-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ծրագիրը (նախագիծը) իրագործվում է առնվազն 2 անդամ պետությունների մասնակցության դեպքում՝ համապատասխան անդամ պետությունների կառավարությունների կողմից ազգային պատվիրատու-համակարգողներին և ազգային պատվիրատուներին պաշտոնապես հաստատելով:»:

4. 9-րդ կետում՝

ա) «ե» ենթակետում «աղբյուրները,» բառից հետո լրացնել «այդ թվում՝ արտաբյուջետային աղբյուրները,» բառերով.

բ) «է» ենթակետում «, ծրագրի (նախագծի) ենթադրվող մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի» բառերը հանել.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով՝

«ը) ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն՝ այդպիսի մասնակիցներից հաստատող գրություններով:»:

5. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկի ուսումնասիրման արդյունքներով անդամ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի կողմից այն ուղարկվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամսում Հանձնաժողով են ներկայացնում ծրագրին (նախագծին) մասնակցելու հնարավորության և պայմանների մասին (ներառյալ ծրագրի (նախագծի) մասնակիցների, այդ թվում՝ ազգային պատվիրատուների, ծրագրի (նախագծի) միջոցառումների ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկությունները, որոնք սահմանված կարգով համաձայնեցվել են ազգային մակարդակով), առաջարկներ են ներկայացնում այն շտկելու վերաբերյալ կամ Հանձնաժողովին տեղեկացնում են ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման հարցում իրենց հետաքրքրված չլինելու մասին։

Հանձնաժողովը տեղեկացնելու համար անդամ պետությունների կառավարություններ է ուղարկում այլ անդամ պետությունների կառավարություններից ստացված՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված տեղեկատվությունը:»:

6. 12-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունում «նշված առաջարկություններն» բառերը փոխարինել «նշված տեղեկատվությունն» բառերով, «դրանք» բառը փոխարինել «այն» բառով.

բ) երկրորդ պարբերությունում՝

«ենթադրվող պայմանների» բառերը փոխարինել «պայմանների» բառով.

«իր» բառը հանել:

7. 13-րդ կետը «քննարկմանը» բառից հետո լրացնել «կցելով սույն Հիմնադրույթի 9-րդ և 11-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերը» բառերով.

8. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Ծրագիրը (նախագիծը) մշակելու և ծրագրի (նախագծի) պատասխանատու նշանակելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:»:

9. 16-րդ կետի «դ» ենթակետը «աղբյուրները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ արտաբյուջետային միջոցները» բառերով:

10. 19-րդ կետում՝

ա) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ծրագրի (նախագծի) մշակման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման պատճենը.».

բ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«սույն հիմնադրույթի 11-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների կառավարությունների կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք պարունակում են համապատասխան ֆինանսավորման աղբյուրների և ծավալների մասին տեղեկատվությունը (այն դեպքում, երբ ծրագրի (նախագծի) ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել անդամ պետությունների բյուջեների միջոցները (ազգային ծրագրերի (նախագծերի) իրագործման շրջանակներում).

ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցներից հաստատող գրությունները՝ սույն հիմնադրույթի 9-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան:»:

11. 21-րդ կետը «քննարկելու համար» բառերից հետո լրացնել «՝ կցելով սույն հիմնադրույթի 19-րդ կետում նշված փաստաթղթերը» բառերով:

12. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Ծրագրին (նախագծին) հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:»:

13. 25-րդ կետում՝

առաջին պարբերությունում «կատարողների» բառը փոխարինել «ծրագրի (նախագծի) մասնակիցների» բառերով.

երկրորդ պարբերությունում «կատարողների» բառը հանել:

14. 26-րդ կետի առաջին պարբերությունում՝

ա) «իրագործման շրջանակներում» բառերը փոխարինել «իրագործման նկատմամբ հսկողության շրջանակներում» բառերով.

բ) «հաշվետվությունը» բառից առաջ լրացնել «տարեկան ամփոփ» բառերով:

15. 27-րդ կետում՝

ա) «ա» ենթակետում «կատարողները պատասխանատու կատարողին են ներկայացնում» բառերը փոխարինել «ծրագրի (նախագծի) մասնակիցները կազմում և համապատասխան ազգային պատվիրատու-համակարգողին են ուղարկում» բառերով.

բ) «բ» ենթակետում «պատասխանատու կատարողները» բառերը փոխարինել «ազգային պատվիրատու-համակարգողները» բառերով, «համապատասխան ազգային պատվիրատուին» բառերը փոխարինել «ծրագրի (նախագծի) պատասխանատուին» բառերով.

գ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) ծրագրի (նախագծի) պատասխանատուն ծրագրի (նախագծի) ազգային պատվիրատուների տարեկան հաշվետվությունների հիման վրա ձևավորում է ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների մասին տարեկան ամփոփ հաշվետվությունը և այն ուղարկում է Հանձնաժողով.».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետ՝

«դ) Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանված կարգով Հանձնաժողովի խորհրդին կամ Եվրասիական միջկառավարական խորհրդին (անհրաժեշտության դեպքում) տեղեկացնում է անցած տարվա ընթացքում ծրագրի (նախագծի) իրագործման ընթացքի մասին:»:

16. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման դեպքում ծրագրի (նախագծի) նախաձեռնողը Հանձնաժողով է ներկայացնում ֆինանսավորման հնարավոր տարբերակների և հավանական ներդրողների մասին տեղեկատվությունը:»:

17. 37-րդ կետում «պետք է հաստատվեն մինչև անդամ պետությունների բյուջեների այն տարվա նախագծերի քննարկումը, » բառերը փոխարինել «պետք է հաստատվեն մինչև այն տարվան նախորդող տարվա ապրիլի 1-ը» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: