Գլխավոր տեղեկություն
Номер
N 1560-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2023
Дата вступления в силу
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1560-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԼԻՏ-ՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 650-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Մոդել-LSSO. 5-0.7-Y.; Գոլորշու գեներատոր 500 կգ/ժ հզորությամբ; 0,7 ՄՊա յուղային ճնշմամբ աշխատող» բառերը փոխարինել «Ջրախողովակային շոգեկաթսա 0․1-1 տոննա շոգու արտադրողականությամբ TAIGUO LSS 0.5-0.7-Y» բառերով.

2) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Թերմոպլաստե մանրաթելերից պատրաստված պադոն; 900-700-25մմ և 1150-600-25մմ չափերի» բառերը փոխարինել «Պլաստմասսայե կարծր տակդիր-սալեր՝ բետոնի բլոկների արտադրության համար օգտագործվող՝ ապակեմանրաթելի համադրությամբ 900-700-25մմ 1100 հատ, 1150-600-25մմ 300 հատ, առանց ապրանքանիշ» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան