ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 28-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Շահումյան համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
Շահումյան համայնքի 2020թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ` համաձայն 1-5 հավելվածների:
1. Եկամուտների գծով
Ընդամենը - 98 479 600 /իննսունութ միլիոն չորս հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում`
●
վարչական բյուջեի մասով - 78 570 100 /յոթանասունութ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ● ֆոնդային բյուջեի մասով - 28 696 602 /քսանութ միլիոն վեց հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ
2. Ծախսերի գծով
Ընդամենը - 107 822 000 /մեկ հարյուր յոթ միլիոն ութ հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 78 570 100 /յոթանասունութ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 38 039 000 /երեսունութ միլիոն երեսունինը հազար/ դրամ:
Կողմ -4 ԲԵԺԱՆՅԱՆ ԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵԼԵՆԱ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|