Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2021
Принят
Շահումյան համայնքի ավագանի
Дата принятия
20.11.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
20.11.2020
Дата вступления в силу
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 28-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Շահումյան համայնքի ավագանին.

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Շահումյան համայնքի 2020թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ` համաձայն 1-5 հավելվածների:

1. Եկամուտների գծով

Ընդամենը - 98 479 600 /իննսունութ միլիոն չորս հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ

այդ թվում`

● վարչական բյուջեի մասով - 78 570 100 /յոթանասունութ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ

● ֆոնդային բյուջեի մասով - 28 696 602 /քսանութ միլիոն վեց հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ

2. Ծախսերի գծով

Ընդամենը - 107 822 000 /մեկ հարյուր յոթ միլիոն ութ հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ

այդ թվում`

● վարչական բյուջեի մասով - 78 570 100 /յոթանասունութ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ

● ֆոնդային բյուջեի մասով - 38 039 000 /երեսունութ միլիոն երեսունինը հազար/ դրամ:

 

Կողմ -4

ԲԵԺԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵԼԵՆԱ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հատվածներ 1-5

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական: