ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 915-Ա
ԺԻՐԱՅՐ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-Ն որոշումն ու Ժիրայր Խառատյանի գրավոր համաձայնությունը`
1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-1) Ժիրայր Արթուրի Խառատյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնում։
2. Ժիրայր Արթուրի Խառատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|