Գլխավոր տեղեկություն
Номер
N 996-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.10.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2023
Дата вступления в силу
05.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 996-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝

1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 2-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի N 205-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 481-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

04.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 996-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Սիմոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Ա. Մովսիսյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Ի. Ղազարյան

- Երևանի պետական համալսարանի ուսանող (համաձայնությամբ)

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Սարգսյան

- Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բազարչյան

- «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կարապետյան

- «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու (համաձայնությամբ)

Գ. Հովհաննիսյան

- «ԷՔՇՆ ԸԳԵՅՆՍԹ ՀԱՆԳՐ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Ք. Ծատուրյան

- «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն, կրթության փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

04.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան