Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-7-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.349
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.04.2008
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.04.2008
Дата вступления в силу
22.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 45-րդ և 46-րդ հոդվածներում «երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «հարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածում «երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «45-47,» թվերը և «46 հոդվածով,» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «46,» թիվը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածը «421 -43-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «475 , 476  հոդվածներով,» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 471-476 -րդ հոդվածներով.

 

«Հոդված 471. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը

 

Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

 

Հոդված 472. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

 

Հոդված 473. Դեղագործական գործունեության կանոնները խախտելը

 

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալը՝

առաջացնում է նախազգուշացում:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղատներում և դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը, համաձայն օրենսդրության, պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հիսնապատիկի չափով:

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առևտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

Սույն հոդվածի 2-6-րդ մասերով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

 

Հոդված 474. Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

 

Գովազդատուի կողմից դեղերի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից թմրադեղերի կամ թունավոր կամ ուժեղ ազդող դեղերի կամ հսկվող դեղերի կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի կամ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի, ինչպես նաև բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերի, չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։

 

Հոդված 475. Պարտադիր բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը կամ թույլատրելը

 

Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝    

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի   ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

 

Հոդված 476. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած լիցենզավորված սուբյեկտների կողմից մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդագրություն չներկայացնելը

 

Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած լիցենզավորված սուբյեկտների կողմից մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը կառավարության կողմից սահմանված կարգով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդագրություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24414-րդ հոդվածով.

 

«Հոդված 24414. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 45-474  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է (են) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 12

Երևան

ՀՕ-7-Ն