Գլխավոր տեղեկություն
Номер
N 911-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.09.2023
Дата вступления в силу
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 911-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 11-13-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Իրաքի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Շարլ Մալասինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Վահան Կոստանյանինը, Արսեն Առաքելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Կարեն Ղարիբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.

5) Տաթևիկ Սողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 911-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Վ. Քերոբյան
 

 ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
 Վ. Կոստանյան
 
 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ա. Առաքելյան
 
 ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ

Կ.  Ղարիբյան

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության պետ
 

Լ. Սարոյան

 

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ
 

Տ. Սողոմոնյան
 

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության պետ
 

 Շ. Մալաս
 

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան