Գլխավոր տեղեկություն
Номер
N 610-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.09.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.09.2023
Дата вступления в силу
05.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 610-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հուլիսի 18-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային ինտեգրված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն, փուլ-3» ծրագրի մասին» N 485-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) վերնագրում «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» բառից հետո լրացնել «ԻՆՏԵԳՐՎԱԾ» բառը.

2) 9-րդ կետի 3-րդ սյունակի 1-ին ենթակետում «Կոտայքի մարզում և Երևան քաղաքում խնամքի ծառայության ներդրում, խնամքի կենտրոնների հիմնում, Կոտայքի մարզում շահառուներին սպասարկելու, այցելություններ կատարելու, ինչպես նաև նրանց տեղափոխումը բժշկական կամ այլ հաստատություններ կազմակերպելու նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում» բառերը փոխարինել «Կոտայքի մարզում և Երևան քաղաքում խնամքի ծառայության ներդրում, տնային խնամքի կենտրոնների հիմնում, Կոտայքի մարզում և Երևան քաղաքում շահառուներին սպասարկելու, այցելություններ կատարելու, ինչպես նաև նրանց տեղափոխումը բժշկական կամ այլ հաստատություններ կազմակերպելու նպատակով երկու ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում» բառերով.

3) 10-րդ կետի 3-րդ սյունակի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կոտայքի մարզում և Երևան քաղաքում տարեցների ակտիվ խմբերի համատեղ աշխատանքը ապահովելու, խնամառու շահառուների տեղափոխության, տնային խնամքի շարժական բրիգադաների միջոցով բոլոր շահառուների համար հասանելիությունը ապահովելու նպատակով երկու ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում' 25,000,000 դրամ արժողությամբ».

4) 10-րդ կետի 3-րդ սյունակի 6-րդ ենթակետում «27,040,000» թիվը փոխարինել «22,040,000» թվով:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00059627) 2023 թվականի օգոստոսի 7-ին կնքված՝ N 01523 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ԳԱԶ» մակնիշի A65R33 մոդելի ավտոմեքենաների ձեռքբերում` 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի օգոստոսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 4,950,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

04.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ