Գլխավոր տեղեկություն
Номер
N 1481-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.2023
Дата вступления в силу
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1481-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1972-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը ներելու և ներդրումների նոր ծավալը հաստատելու մասին» N 1972-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ՝

1) ընկերությունը պարտավորվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել 6.000.000.000 դրամի ներդրում.

2) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել 30 նոր հիմնական աշխատատեղ՝ ամբողջական դրույքով.

3) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ ավարտել պայմանագրի առարկա հանդիսացող գույքի շինարարական աշխատանքները, այդ թվում՝ ներքին հարդարման աշխատանքները և իրականացնել կրկեսային գործունեություն.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պարտավորություններից որևէ մեկն ընկերության կողմից չկատարվելու դեպքում ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր 1 (մեկ) ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 6 (վեց) ամիս շարունակ վճարել տուգանք պայմանագրի առարկա հանդիսացող գույքի՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 0,1 %-ի չափով, իսկ 6-րդ ամսվա վերջի դրությամբ նախատեսված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման։»։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել 2006 թվականի ապրիլի 20-ին կնքված պետական գույքի օտարման N 356-Օ պայմանագրում փոփոխություն կատարելու մասին սույն որոշումից բխող համապատասխան համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան