Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 28
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.10.2015-22.12.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
05.03.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
05.03.2013
Дата вступления в силу
05.04.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 մարտի 2013 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 007/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի (արտադրատեսակների), որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

I. Ծծակներ, փուչ ծծակներ

1. Կաթի ծծակներ, փուչ ծծակներ՝ լատեքսից, ռետինից կամ սիլիկոնային

3926 90 970 9-ից
4014 90 000 0-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

II. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ և գալանտերեայի մանկական արտադրատեսակներ

2. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝

     

արտադրատեսակներ ռետինե կաղապարից կամ առանց կաղապարի՝ երեխաների խնամքի համար

4014 90 000 0-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

պլաստմասսայից արտադրատեսակներ (փոքր վաննա, գիշերանոթ, աթոռիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար

3922 10 000 0-ից
3922 20 000 0-ից
3922 90 000 0-ից
3924 90 000 0-ից
3924 90 000 0-ից
3926 20 000 0-ից
3926 90 920 0-ից

   

մետաղից արտադրատեսակներ (վաննա, թասիկ և այլ արտադրատեսակներ՝ զուգարանի համար)՝ երեխաների խնամքի համար

7324-ից
7326 -ից
7615 20 000 0-ից
7616-ից

   

3. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ պլաստմասսայից

3924 90 000 0-ից
3926 90 970 9-ից
9615-ից
9603 29-ից
9603 30 900 0-ից
9605 00 000 0-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

4. Գալանտերեայի մանկական արտադրատեսակներ մետաղից

7117-ից
8213 00 000 0-ից
8214-ից
9113-ից 9603
29-ից
9605 00 000 0-ից 9615-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

III. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման

5. Բազմաշերտ արտադրատեսակներ, որոնք պարունակում են դոնդողագոյացնող ջրակլանիչ նյութեր՝ տակդիրներ, կիսավարտիքներ և խանձարուրներ, ինչպես նաև հիգիենիկ բամբակյա փայտիկներ (քթի և ականջների համար) և երեխաների խնամքի համար նույնանման այլ արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների համար նախատեսված

3005 90 100 0-ից
4803 00-ից
4818-ից
4823-ից
5601-ից
9619 00-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

IV. Սպասք, ճաշի պարագաներ

6. Սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, շշիկներ և սննդամթերքի համար նույնանման մանկական արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական և մայոլիկե), մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից և ստվարաթղթից), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

3924-ից
4823-ից
6912 00-ից
7010-ից
7013-ից
7323-ից
7418-ից
7615-ից
8215-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

V. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ

7. Ատամի խոզանակներ, հոսանքի քիմիական աղբյուրներից սնուցվող՝ ատամի էլեկտրական խոզանակներ, լնդերի մերսիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

3926 90 970 9-ից
3924 90 000 0-ից
4014 90 000 0-ից
8509 80 000 0-ից

9603 21 000 0-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

VI. Հագուստ և արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից և կաշվից

 

8. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), կոստյումներ աստառով, ծրարներ՝ նորածինների համար, և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված

4203-ից
4304 00 000 0-ից
6201-ից
6202-ից
6203-ից
6204-ից
6209-ից
6210-ից
6211-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

9. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), արտադրատեսակներ աստառով (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

4203-ից
4304 00 000 0-ից
6201-ից
6202-ից
6203-ից
6204-ից
6209-ից
6210-ից
6211-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

10. Գոգնոցներ, զգեստներ, սարաֆաններ, վերնաշապիկներ, բլուզներ, կիսատաբատներ, արտադրատեսակներ առանց աստառի (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, տաբատներ, շրջազգեստներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

4203-ից
4304 00 000 0-ից
6203-ից
6204-ից
6205-ից
6206-ից
6209-ից
6210-ից
6211-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

11. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ), չոչաշորեր, խանձարուրներ, արձակ շապիկներ, կոֆտաներ, շորագլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

6207-ից
6208-ից
6209-ից
6210-ից
6211-ից
6505 00 900 0-ից
9619 00-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

12. Լողազգեստներ, սպիտակեղենային արտադրատեսակներ (մարմնահագի սպիտակեղեն, ննջազգեստներ և կորսետային արտադրատեսակներ) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6207-ից
6208-ից
6210-ից
6211-ից
6212-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

13. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

14. 1-ին շերտի գլխարկներ (ամառային), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

15․ 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված

6504 00 000 0-ից 6505 00-ից 6506-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

16. 2-րդ շերտի գլխարկներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից
6506-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

17. Անկողնային սպիտակեղեն և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6302-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

18. Վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6303-ից
6304-ից
9404-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

մկդակած վերմակներ` բացի մանածագործականից

VII. Մորթուց հագուստ և արտադրատեսակներ

19. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, ծրարներ նորածինների համար, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված

4203-ից
4303-ից
6506 99 90-ից

համապատասխանության սերտիֆիկատ

արտադրատեսակներ բնական մորթուց

20. Վերարկուներ, կիսավերարկուներ, բաճկոններ, պիջակներ, ժակետներ, բաճկոնակներ, ննջապարկեր, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, կարճ գուլպաներ, գուլպաներ, գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

4203-ից
4303-ից
6504 00 000 0-ից
6506 99 90-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

արտադրատեսակներ բնական մորթուց

VIII. Տրիկոտաժե արտադրատեսակներ

21. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված

6101-ից
6102-ից
6111-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

22. Վերարկուներ, բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6101-ից
6102-ից
6111-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

23. Սվիտերներ, ջեմպերներ, ժակետներ, շրջազգեստներ, տաբատներ, կոստյումներ, ռեյտուզներ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ, կիսատաբատներ, զգեստներ, լրակազմեր, բլուզներ, վերնաշապիկներ, բաճկոնակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6103-ից
6104-ից
6105-ից
6106-ից
6110-ից
6111-ից
6112-ից
6114-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

24. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, խանձարուրներ, շորագլխարկներ, չոչաշորեր, արձակ շապիկներ, կոֆտաներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ, գոգնոց-լանջապանակներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

6107-ից
6108-ից
6109-ից
6111-ից
6112-ից
6114-ից
6505 00 900 0-ից
9619 00-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

25. Ննջազգեստներ, փոխաններ, վարտիքներ, ֆուֆայկաներ, կոմբինացիաներ, լողազգեստներ, կիսավարտիքներ, ներքնաշապիկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6107-ից
6108-ից
6109-ից
6112-ից
6114-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

26. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

6111-ից
6115-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

27. 1-ին շերտի զուգագուլպաներ, կարճ գուլպաներ, կիսագուլպաներ, գուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6115-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

28. 2-րդ շերտի կարճ գուլպաներ, կիսագուլպաներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6111-ից
6115-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

29. Ձեռնոցներ, թաթմաններ, թաշկինակներ, շարֆեր և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6111-ից
6116-ից
6117 10 000 0-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

30. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

պետական գրանցման վկայական և համապատասխանության հայտարարագիր

 

31. 1-ին շերտի գլխարկներ (ամառային) և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

32. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

33. 2-րդ շերտի գլխարկներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված

6504 00 000 0-ից
6505 00-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

IX. Պատրաստի հատով մանածագործական արտադրատեսակներ

34. Վերմակներ, քթի և գլխի թաշկինակներ, սրբիչներ և նույնանման արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6213-ից
6301-ից
6302-ից
6304-ից
6214-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

այդ թվում՝ շարֆեր, շալեր և վերմակներ՝ բացի մկդակածներից

X. Երեխաների և դեռահասների համար նախատեսված կոշկեղեն՝ բացի սպորտայինից, ազգայինից և օրթոպեդիկից

35. Երկարաճիտ կոշիկներ, ճտքակոշիկներ, կիսաճտքակոշիկներ, կոշիկներ, կիսակոշիկներ, տուֆլիներ, սանդալիկներ և կոշկեղենի այլ տեսակներ՝ յուֆտե, քրոմակաշվից, մանածագործական սինթետիկ և արհեստական նյութերից, ռետինե, ռետինե–մանածագործական և կոմբինացված, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

6401-ից
6402-ից
6403-ից
6404-ից
6405-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

36. Կոշկեղեն՝ թաղյա կոպտաբուրդ՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված

6404-ից
6405-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

XI. Կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ

37. Պորտֆելներ, աշակերտական ուսապայուսակներ, թիկնապայուսակներ, պայուսակներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, ձեռնոցներ, թաթպաններ, գոտկատեղի գոտիներ և մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ, որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

4202-ից
4203-ից
6216 00 000 0-ից
6217-ից
9113 90 000-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

XII. Մանկական սայլակներ

38. Մանկական սայլակներ, դրանց համալրող հանգույցներ և դետալներ

8715 00

համապատասխանության սերտիֆիկատ

 

XIII. Հեծանիվներ

39. Հեծանիվներ՝ 435 մմ-ից մինչև 635 մմ թամբի բարձրությամբ՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար, տրանսպորտային հեծանիվներ՝ 635 մմ և ավելի թամբի բարձրության կարգավորմամբ՝ փոքր տարիքի դպրոցականների և դեռահասների համար

8712 00-ից

համապատասխանության սերտիֆիկատ

 

XIV. Հրատարակչական (գրքեր, ամսագրեր) արտադրանք

40. Մանկական գրականություն, ամսագրեր և մանկական շարունակական հրատարակություններ

4901-ից
4902-ից
4903 00 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 

XV. Դպրոցական գրենական պիտույքներ

41. Գրասենյակային ապրանքներ (գրիչներ, նշիչներ, քանոններ, մատիտներ, գրասենյակային ռետիններ, տետրեր, օրագրեր, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ), որոնք պատրաստողի կողմից հայտագրված են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված

3926 10 000 0
4016 92 000 0
4421 90-ից
4817 30 000 0-ից
4820-ից
4823 90 400 0-ից
4823 90 400 0-ից
9017 20-ից
9017 80 100 0-ից
9603 30-ից
9608-ից
9609-ից

համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ

 
 

Ծանոթագրություն։ Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի (արտադրատեսակների) անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:
(ցանկը փոփ. ԵՏՀԿ 14.05.13 թիվ 104, ԵՏՀԿ 01.09.15 թիվ 109)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: