ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 877-Ա
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն hավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 877-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 789-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս |
2. |
«Նոտարի՝ ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն օրենքի 9-րդ հոդված |
3. |
«Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձևերը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-265-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |