Գլխավոր տեղեկություն
Номер
N 879-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2023
Дата вступления в силу
31.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 879-Ա

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Անտառների վերականգնման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

30.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 879-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող)

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ (համապատասխան ոլորտը համակարգող)

 

Անտառային կոմիտեի նախագահ

 

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ

 

Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ

 

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ