ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1615-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
1. Ճարտարապետաշինարարական նախագծերի ճարտարապետական մասի կազմում:
2. Ճարտարապետաշինարարական նախագծերի կոնստրուկտորական մասի կազմում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմում:
4. Ճարտարապետաշինարարական նախագծի ինտերիերի, էքստերիերի դիզայնի գեղարվեստակոնստրուկտորական մասի կազմում:
2. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննություն:
3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքներ:
7. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային, տնտեսական) նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող՝ մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցում, վերակառուցում:
8. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցում կամ վերակառուցում:
9. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցում կամ վերակառուցում:
10. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցում կամ վերակառուցում:
11. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:
12. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:
4. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքների հսկողություն:
14. Ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող՝ մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
15. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
16. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
17. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
18. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
19. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|