Գլխավոր տեղեկություն
Номер
N 1670-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (30.09.2023-02.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2023
Дата вступления в силу
30.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1670-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2080-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1572-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1632-Ն որոշման՝

1) NN 1, 2, 4, 6 և 7 հավելվածների աղյուսակներում «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման «Ինն ամիս» սյունակում «(181,070.0)» թվերը փոխարինել «9,680.0» թվերով, իսկ «Տարի» սյունակում «320,020.0» թվերը փոխարինել «93,920.0» թվերով, «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32003. Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման «Ինն ամիս» սյունակում «0.0» թվերը փոխարինել «(190,750.0)» թվերով, իսկ «Տարի» սյունակում «259,512.3» թվերը փոխարինել «485,612.3» թվերով.

2) N 3 հավելվածի աղյուսակում «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի տողում «381,500.0» թվերը փոխարինել «155,400.0» թվերով, իսկ «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32003. Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման «259,512.3» թվերը փոխարինել «485,612.3» թվերով.

3) N 4 հավելվածի աղյուսակում «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի տողի «Ինն ամիս» սյունակում «(190,750.0)» թվերը փոխարինել «0.0» թվերով, իսկ «Տարի» սյունակում «381,500.0» թվերը փոխարինել «155,400.0» թվերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1589-Ն որոշման NN 3 և 4 հավելվածների աղյուսակներում «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12010. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի տողում «250 տեղ» բառերը փոխարինել «144 տեղ» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1670-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական: