Գլխավոր տեղեկություն
Номер
N 1554-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2023-02.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2023
Дата вступления в силу
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1554-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 28-ի N 790-Լ որոշման 1-ին կետի 7-րդ և 2-րդ կետի 4-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 14-ի N 838-Ա որոշման 1-ի կետի 1-ին և 2-րդ ենթակետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1162․ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» ծրագրի «11001․ Գիտության բնագավառի պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծառայություններ», «11002․ Գիտական ենթակառուցվածքի արդիականացում», «11004․ Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն», «11005․ Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ», «11006․ Գիտական և գիտատեխնիկական նպատակայինծրագրային հետազոտություններ», «11007․ Գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակում», «11008․ Բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառի ենթակառուցվածքների արդիականացում», «11009․ Արագացուցչային տեխնոլոգիաների զարգացում», «11012․ Գիտական գրադարանային ծառայություններ», «12001․ Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարներ», «12002․ ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամների պատվովճարների տրամադրում», «32004․ Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» միջոցառումների կատարող սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին:

3․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 28-ի N 790-Լ որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ սույն թվականի օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի գործունեության դադարեցման հետ կապված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4 հավելվածներում, N 5 հավելվածի NN 1, 7․2 աղյուսակներում, NN 9, 9․1, 10 հավելվածներում «1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11004. Գիտական որակավորման պարբերական գործընթացի համակարգում և մոնիտորինգ», «11005. Գիտական աստիճանաշնորհման և գիտամանկավարժական կոչումների շնորհում» միջոցառումներով նախատեսված հատկացումների՝ սույն թվականի օգոստոսի 21-ի դրությամբ մնացորդների կատարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1554-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1554-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1554-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1554-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: