«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«13» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 559
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Գեղարքունիքի մարզպետի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. (կետն ուժը կորցրել է 29.04.04 N 635-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից: