Գլխավոր տեղեկություն
Номер
N 867-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2023
Дата вступления в силу
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 867-Ա

 

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Թուրքեստան)՝ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

2. Վահե Ղազարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ ներքին հոդվածային վերաբաշխման միջոցով։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ