ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 646-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 16-ի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների պաշտոնի նշանակման համար վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշմամբ հաստատված hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով՝
«15.1. Թեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածը թեստավորման մասնակիցների համար համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:».
2) 41-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 41.1-ին կետով՝
«41.1. Հարցազրույցին մասնակցելու ժամանակահատվածը հարցազրույցի մասնակիցների համար համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:».
3) 42-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
4) 43-րդ կետը՝
ա. շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«43. Հարցազրույցի փուլն անցկացնելու համար Ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ձևավորվում են հարցազրույց անցկացնող երկու առանձին հանձնաժողովներ` ծառայության պետի և ծառայության պետի տեղակալի նախագահությամբ։ Հանձնաժողովների կազմերում ընդգրկվում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի մեկական ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարության երկուական ներկայացուցիչ, սույն կարգի 7-րդ կետով հաստատված դասընթացի մոդուլի թեմայով վերապատրաստում իրականացնող մասնագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։»,
բ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 43.1-ին, 43.2-րդ, 43.3-րդ, 43.4-րդ և 43.5-րդ կետերով՝
«43.1. Հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել միգրացիայի և քաղաքացիության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների և ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
43.2. Միջազգային կազմակերպությունները և հասարակական կազմակերպություններն ընտրվում են ծառայության կողմից։
43.3. Ծառայության պետի հրամանով հաստատվում է այն միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը, որոնք մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։
43.4. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է առնվազն հինգ անդամ։
43.5. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ, ապա հարցազրույցի անցկացման սահմանված օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայության պետի հրամանով նշանակվում է նոր հարցազրույց։».
5) 44-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Համակարգող հանձնաժողովից ստանում է հարցազրույցի մասնակիցների ցուցակը, նրանց թեստավորման արդյունքները, վերապատրաստում իրականացնող մասնագետների կազմած հարցազրույցի հարցերը (առաջադրանքները), հանձնաժողով ձևավորելու մասին իրավական ակտի օրինակը, հարցազրույցի մասնակիցների հարցազրույցի գնահատման թերթերը.»,
բ. 7-րդ ենթակետում «գլխավոր քարտուղարին» բառերը փոխարինել «ծառայության պետին» բառերով.
6) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«54. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե հավաքել է հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորին համարժեք տոկոսը։».
7) 56-րդ կետը «արդյունքները» բառից հետո լրացնել «՝ տոկոսային արտահայտությամբ» բառերով.
8) 57-րդ, 58-րդ և 59-րդ կետերում «ծառայության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
9) 62-րդ կետը «թվաբանականը» բառից հետո լրացնել «՝ տոկոսային արտահայտությամբ» բառերով.
10) Ձև 1-ի՝
ա. 1-ին տողում «նախապես հրապարակված իրավական ակտերի շրջանակից» բառերը փոխարինել «դասընթացի մոդուլի թեմաների» բառերով,
բ. 3-րդ տողի «Հիմնական հարցեր» կետը լրացնել «Իրավիճակային երկու խնդիր, որոնք բխում են դասընթացի մոդուլի թեմաներից» բառերով.
11) Ձև 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
18.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 646-Լ որոշման |
«Ձև 3
Եզրակացություն
հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ
հ/հ |
Մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը |
Անձնագրային տվյալները (սերիան, համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրվել) |
Հարցազրույցի արդյունքում | ||
հնարավոր միավորների առավելագույն քանակը |
մասնակցի ստացած միավորների քանակը |
մասնակցի ստացած միավորները տոկոսով | |||
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
18.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|