Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 34
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.06.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.06.2012
Дата вступления в силу
01.07.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

15 հունիսի 2012 թվականի

թիվ 34

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

«ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 027/2012) (կցվում է

2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի

Հանրապետության կողմից

 

Ս. Ռումաս

Ղազախստանի

Հանրապետության կողմից

 

Կ. Կելիմբետով

Ռուսաստանի

Դաշնության կողմից

 

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի

 հունիսի 15-ի թիվ 34 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

________________________________________________________

ՄՄ ՏԿ 027/2012

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Բովանդակություն

 

Բովանդակություն

Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Հոդված 2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 4. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 6. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 7. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ՊԱՏՐԱՍՏՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 10. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 11. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

Հոդված 12. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

 

Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

1. «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18–ի համաձայնագրին համապատասխան։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներին, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքին ներկայացվող՝ կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով։

3. Եթե հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի առնչությամբ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջները, ապա հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական բոլոր կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

 

Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են՝

1) տեխնիկական կանոնակարգման օբյեկտները.

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների անվտանգությանը ներկայացվող պահանջները (այդ թվում՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները).

3) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նույնականացման կանոնները.

4) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերը և կանոնները։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակներն են՝

մարդու կյանքի և (կամ) առողջության պաշտպանությունը.

ձեռք բերողներին (սպառողներին) մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելումը։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն սննդամթերքին՝ դրա մակնշմանը, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին, այդ թվում՝ փաթեթավորմանը և օգտագործվող պարենային հումքին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերում։

4. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջները, որոնցով սահմանվում են սննդամթերքին և նրա առանձին տեսակներին ներկայացվող պարտադիր պահանջները։

 

Հոդված 2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներն են Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող՝

մարզիկների, հղի կանանց ու կերակրող մայրերի սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքը.

դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի, այդ թվում՝ մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքը։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում՝

մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքի վրա՝ բացառությամբ մանկական սննդի համար դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի.

սննդի ձեռնարկություններում (հասարակական սննդի, կազմավորված անձնակազմի կողմից) պատրաստվող սննդամթերքի վրա.

ավելի քան 1 մգ/դմ հանքայնացումով կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող բնական հանքային, բուժիչ սեղանի, բուժիչ հանքային ջրերի վրա.

սննդում օգտագործվող կենսաբանորեն ակտիվ հավելումների վրա։

 

Հոդված 3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների թվին, որոնց առնչությամբ կիրառվում է սույն Տեխնիկական կանոնակարգը, դասելու նպատակներով շահագրգիռ անձանց կողմից իրականացվում է սննդամթերքի նույնականացում։

2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի նույնականացումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով։

 

Հոդված 4. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Սույն Տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սահմանումները, ինչպես նաև հետևյալ եզրույթներն ու սահմանումները՝

1) դիետիկ բուժիչ սննդի համար նախատեսված սննդամթերք՝ հատուկ նշանակության սննդամթերք, որն ունի տրված սննդային և էներգետիկ արժեք, ֆիզիկական և զգայորոշման հատկություններ և նախատեսված է բուժիչ սննդակարգի բաղադրության մեջ օգտագործվելու համար.

2) դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք՝ հատուկ նշանակության սննդամթերք, որը նախատեսված է ածխաջրային, ճարպային, սպիտակուցային, վիտամինային և այլ տեսակի նյութափոխանակության վերականգնման համար, որում փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) դրանց հարաբերակցությունը՝ ի համեմատություն դրանց բնական պարունակության, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, ինչպես նաև հիվանդությունների զարգացման ռիսկերը նվազեցնելու համար նախատեսված սննդամթերք.

3) մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերք՝ հատուկ նշանակության սննդամթերք, որն ունի տրված քիմիական բաղադրություն, բարձրացված սննդային արժեք և (կամ) ուղղորդված արդյունավետություն, բաղկացած է մթերքների համալիրից կամ ներկայացված է դրանց առանձին տեսակներով, որը հատուկ ազդեցություն է թողնում ֆիզիկական և նյարդահուզական ծանրաբեռնվածության նկատմամբ մարդու հարմարվողական կարողությունների ավելացման վրա.

4) հղի կանանց և կերակրող մայրերի համար նախատեսված սննդամթերք՝ հատուկ նշանակության այնպիսի սննդամթերք, որում փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) դրանց հարաբերակցությունը՝ ի համեմատություն դրանց բնական պարունակության, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ, նախատեսված է հղի կանանց և կերակրող մայրերի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար.

5) էնտերալ սնուցման համար նախատեսված սննդամթերք՝ դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված հեղուկ կամ չոր (վերականգնվում է մինչև օգտագործման համար պատրաստի լինելը) սննդամթերք, որը նախատեսված է անմիջապես պերօրալ օգտագործման կամ օրգանիզմը սովորական եղանակով սննդային նյութերով և էներգիայով ապահովելու անհնարինության դեպքում զոնդի միջոցով ներմուծման համար.

6) դիաբետիկ սննդի համար նախատեսված սննդամթերք՝ դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որում բացակայում են դյուրամարս ածխաջրերը (միաշաքարները՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա, և երկշաքարները՝ սախարոզա, լակտոզա), կամ դրանց պարունակությունը նվազեցված է՝ ի համեմատություն նույնանման սննդամթերքում դրանց պարունակության, և (կամ) փոփոխված է ածխաջրային բաղադրությունը.

7) հակառեֆլյուքսային խառնուրդներ՝ խառնուրդներ, որոնք պարունակում են թանձրացուցիչ (թանձրացուցիչներ) և նախատեսված են վաղ տարիքի երեխաների մոտ սննդի փսխումը կանխելու համար.

8) վաղածին և (կամ) թերքաշ երեխաների սննդի համար նախատեսված խառնուրդներ՝ մանկական սննդի համար նախատեսված սննդամթերք, որն արտադրված է կովի կաթի կամ այլ մթերատու կենդանիների կաթի և (կամ) կաթի վերամշակումից հետո ստացվող արտադրանքի հիման վրա ու նախատեսված է վաղածին և (կամ) թերքաշ երեխաների ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար.

9) լակտոզայի ցածր պարունակությամբ (առանց լակտոզայի պարունակության) սննդամթերք՝ դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որն արտադրված է կովի կաթի կամ այլ մթերատու կենդանիների կաթի և (կամ) կաթի վերամշակումից հետո ստացվող արտադրանքի հիման վրա, և որում լակտոզայի պարունակությունը նվազեցված է՝ ի համեմատություն նույնանման սննդամթերքի.

10) սննդամթերք՝ առանց (կամ ցածր պարունակությամբ) առանձին ամինաթթուների՝ դիետիկ բուժիչ կամ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք, որ ստացվել է առանց (կամ ցածր պարունակությամբ) առանձին ամինաթթուների և (կամ) առանց ֆենիլալանինի պարունակության ամինաթթուների խառնուրդներից անջատված սպիտակուցի հիդրոլիզատների հիման վրա և (կամ) ֆենիլալանինի նվազեցրած պարունակությամբ բաղադրիչների օգտագործմամբ։

 

Հոդված 5. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հոդվածի 1–ին կետում նշված հատուկ նշանակության սննդամթերքը, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շուկայում շրջանառության մեջ է դրվում, եթե այն համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է այդ սննդամթերքի վրա։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հոդվածի 1–ին կետում նշված հատուկ նշանակության սննդամթերքը, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի, Մաքսային միության այնպիսի այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է այդ սննդամթերքի վրա, և որն անցել է համապատասխանության գնահատում (հավաստում), մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

 

Գլուխ 2. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 6. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքը, սննդային հավելումները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին։

Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության ժամանակ թույլատրվում է օգտագործել այնպիսի սննդային հավելումներ, որոնք համապատասխանում են Սույն Տեխնիկական կանոնակարգի ու «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

2. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է բավարարի մարդու օրգանիզմի՝ անհրաժեշտ սննդային նյութերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջները, հաշվի առնելով հիվանդությունների ռիսկի և ախտածնության գործոնները, ներկա և ապագա սերնդի առողջության համար վտանգ ներկայացնող աղտոտիչների և կենսաբանորեն ակտիվ նյութերի ու միացությունների, միկրոօրգանիզմների և այլ կենսաբանական օրգանիզմների պարունակությամբ պետք է համապատասխանի սահմանված հիգիենիկ պահանջներին։

3. Չի թույլատրվում՝

1) դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի, հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործել թռչնի միս, բացի պաղեցրածից, մեխանիկական եղանակով ոսկրահանված թռչնի միս և թռչնի մսից ստացված՝ կոլագեն պարունակող հումք.

2) հղի կանանց և կերակրող մայրերի համար նախատեսված սննդամթերքի, մանկական սննդի համար դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության համար օգտագործել ԳՁՕ և (կամ) ԳՁՕ–ից ստացված բաղադրիչներ պարունակող պարենային սննդային հումք։

4. Հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի

1-ին և 2–րդ հավելվածներով սահմանված պահանջներին։

5. Վաղ տարիքի երեխաների համար մանկական դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի առանձին տեսակները պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանված պահանջներին։

6. Աղի փոխարինիչների բաղադրությունը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հավելվածով սահմանված պահանջներին։

Աղի փոխարինիչներում նատրիումի պարունակությունը չպետք է գերազանցի աղի փոխարինիչների խառնուրդների զանգվածի 120 մգ/100 գ-ը։

7. Աղի մեջ կամ աղի փոխարինիչներում յոդ պարունակող միացությունների ավելացումը պետք է համապատասխանի Մաքսային միության այն անդամ պետության ազգային օրենսդրության նորմերին, որտեղ իրացվում է արտադրանքը։

8. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերքի բաղադրության մեջ չպետք է առկա լինեն հոգեմետ նյութեր, թմրամիջոցներ, թունավոր, խիստ ներգործուն, դոպինգային նյութեր և (կամ) դրանց մետաբոլիտները, այլ արգելված նյութեր, որոնք ընդգրկված են Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) ցանկում:

9. Առանց սնձանի՝ հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք չեն պարունակում ցորեն, աշորա, գարի, վարսակ կամ դրանց խաչասերված տեսակներ (ստացվում են դրանց խաչավորման եղանակով) և (կամ) պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն հատուկ եղանակով (սնձանի պարունակության մակարդակը նվազեցնելու համար) մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք ստացվում են ցորենից, աշորայից, գարուց, վարսակից կամ դրանց խաչասերված տեսակներից, և որոնցում սնձանի պարունակության մակարդակը օգտագործման համար պատրաստի արտադրանքում կազմում է 20 մգ/կգ–ից ոչ ավելի։

10. Սնձանի ցածր պարունակությամբ հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները պետք է բաղկացած կամ պատրաստված լինեն հատուկ եղանակով (սնձանի պարունակության մակարդակը նվազեցնելու համար) մեկ կամ ավելի բաղադրիչներից, որոնք ստացվել են ցորենից, աշորայից, գարուց, վարսակից կամ դրանց խաչասերված տեսակներից, և որոնցում սնձանի պարունակության մակարդակը օգտագործման համար պատրաստի արտադրանքում կազմում է 20 մգ/կգ–ից ավելի, սակայն 100 մգ/կգ–ից ոչ ավելի։

 

Գլուխ 3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

Հոդված 7. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի փաթեթավորումը և մակնշումը պետք է համապատասխանեն «Սննդամթերքի մակնշման մասին տեխնիկական կանոնակարգ» և «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է բաժնեծրարված և փաթեթավորված լինեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս ապահովել դրանց անվտանգությունը և մականշվածքում նշված սպառողական հատկությունները պիտանիության ժամկետում՝ դրանց փոխադրման և պահպանման պայմանները պահպանելու դեպքում։

3. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի փաթեթավորման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի նյութեր և արտադրատեսակներ, որոնք համապատասխանում են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերի և արտադրատեսակների անվտանգությանը ներկայացվող պահանջներին։

4. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված արագ փչացող սննդամթերքը պետք է բաց թողնվի միայն կշռածրարված ձևով մեկանգամյա օգտագործման համար նախատեսված մանրահատ փաթեթվածքով։

5. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի մականշվածքում պետք է առկա լինեն տեղեկություններ՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածով սահմանված սահմանումներին համապատասխան սննդամթերքի նշանակությունների, անձանց կատեգորիաների մասին, որոնց համար դրանք նախատեսված են, և (կամ) այդ սննդամթերքի բաղադրության փոփոխության մասին տեղեկություններ, դրանց օգտագործման վերաբերյալ առաջարկություններ։

6. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի՝ փաթեթվածքը բացելուց հետո պահպանման վերաբերյալ ցուցումները պետք է ներկայացվեն մականշվածքում, եթե դա անհրաժեշտ է սննդամթերքի հատկությունների ամբողջությունը և սննդարարությունն ապահովելու նպատակով։ Եթե արտադրանքը չի կարելի պահել փաթեթվածքը բացելուց հետո, կամ եթե այն չի կարելի պահել փաթեթվածքում վերջինիս բացելուց հետո, ապա պետք է առկա լինի դրա վերաբերյալ նախազգուշացում։

7. Ի լրումն մականշվածքի վերաբերյալ բոլոր ցուցումների, որոնք վերաբերում են նատրիումի ցածր պարունակությամբ սննդամթերքին (բացառությամբ, որպես այդպիսին, աղի փոխարինիչների), պետք է կատարել մականշվածքի վերաբերյալ հետևյալ հատուկ ցուցումները՝

1) փոխարինիչների առկայության դեպքում պետք է նշել սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում նշված աղի փոխարինիչների առկայությունը.

2) ամբողջությամբ կամ մասամբ կալիումական աղից բաղկացած աղի փոխարինիչներ ավելացնելու դեպքում անհրաժեշտ է մականշվածքում նշել կալիումի գումարային պարունակությունը՝ արտահայտված արտադրանքի 100 գրամում կատիոնի միլիգրամներով։

8. Աղի փոխարինիչները պետք է անվանվեն «աղի փոխարինիչներ՝ նատրիումի ցածր պարունակությամբ» կամ «դիետիկ աղ՝ նատրիումի ցածր պարունակությամբ»։ Աղի փոխարինիչների մականշվածքում պետք է առկա լինի բաղադրամասերի ամբողջական ցանկը, ինչպես նաև կատիոնների (նատրիումի, կալիումի, կալցիումի մագնեզիումի, ամոնիումի և քոլինի) պարունակությունը՝ փոխարինիչների խառնուրդի զանգվածի 100 գրամում։

9. Մարզիկների սննդի համար նախատեսված սննդամթերքի մականշվածքում պետք է ներառվի հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը՝

- տրված սննդային և էներգետիկ արժեք և ուղղորդված արդյունավետություն ունեցող, սնուցիչների խմբից կազմված կամ դրանց առանձին տեսակներով ներկայացված արտադրանքի համար նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝ «մարզիկների սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերք».

- սպառողական փաթեթվածքում լրացուցիչ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝ արտադրանքի սննդային և էներգետիկ արժեքի մասին տեղեկություններ, ֆիզիոլոգիական պահանջների տոկոսը. առաջարկվող չափաքանակը, պատրաստման եղանակները (անհրաժեշտության դեպքում), օգտագործման պայմանները և տևողությունը։

 

Գլուխ 4. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ՊԱՏՐԱՍՏՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 8. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ՊԱՏՐԱՍՏՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության (պատրաստման), պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացները, որոնք ապահովում են դրանց անվտանգությունը, պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգով ու «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

2. Օգտագործելուց առաջ բոլոր սորուն բաղադրիչները պետք է անցկացնել մագնիսական որսիչով։

3. Կենդանի միկրոօրգանիզմների հետ աշխատելու համար տրամադրվում են առանձին շինություններ։

 

Գլուխ 5. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀԱՎԱՍՏՈՒՄԸ)

 

Հոդված 9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների կատարմամբ։

2. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են Ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտներով, որոնք պարունակում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, ինչպես նաև նմուշառման կանոններ:

 

Հոդված 10. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդամթերքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է պետական գրանցման ձևով՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան։

2. Դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդամթերքի պետական գրանցման դեպքում ներկայացվում է (են) փաստաթուղթ (փաստաթղթեր), որը (որոնք) հաստատում է (են) հայտագրված բուժիչ և (կամ) կանխարգելիչ հատկությունները։

3. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի արտադրության, պահպանման, իրացման, փոխադրման, ուտիլիզացման գործընթացների համապատասխանության գնահատումն իրականացվում է սննդամթերքին ներկայացվող՝ սույն Տեխնիկական կանոնակարգով և սննդամթերքի անվտանգության ոլորտում այլ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ձևով։

 

Հոդված 11. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

1. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին և անցել է համապատասխանության գնահատման գործընթացը, պետք է ունենա Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շուկայում շրջանառության մեջ դնելը։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանը զետեղվում է արտադրանքի յուրաքանչյուր միավորի (սպառողական տարայի և (կամ) պիտակի և (կամ) ապրանքանիշների) և (կամ) ապրանքաուղեկից ներկայացվող փաստաթղթերի վրա։ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ցանկացած եղանակով, որն արտադրանքի պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում ապահովում է պարզ և հստակ պատկեր։

 

Գլուխ 6. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

Հոդված 12. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

1. Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել Մաքսային միության մաքսային տարածքում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը շրջանառության մեջ դնելը կանխելու, ինչպես նաև այդ սննդամթերքը շրջանառությունից հանելու ուղղությամբ։

2. Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմինը պարտավոր է տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Մաքսային միության մյուս անդամ պետությունների լիազոր մարմիններին ընդունված որոշման մասին՝ նշելով տվյալ որոշումն ընդունելու պատճառները և ներկայացնելով տվյալ միջոցը ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցներ։

3. Սույն հոդվածը կիրառելու համար հիմք կարող են լինել հետևյալ դեպքերը՝

սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չկատարելը.

սույն Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտները սխալ կիրառելը, եթե կիրառվել են տվյալ ստանդարտները։

 

Հավելված 1

«Հատուկ նշանակության սննդամթերքի

առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ

բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի

համար նախատեսված սննդամթերքի

անվտանգության մասին» Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

Անվտանգության մանրէաբանական նորմատիվներ (պայմանական ախտածին)

 

Տեխնոլոգիական և (կամ) պրոբիոտիկ միկրոֆլորայի օգտագործմամբ ստացվող հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներում նորմավորվում են կաթնաթթվային և պրոբիոտիկ միկրոօրգանիզմների պարունակությունը և տեսակային կազմը՝ աղյուսակ 1։

Նախքան իրացումը՝ վերամշակման ենթարկված հատուկ նշանակության չպահածոյացված սննդամթերքի առանձին տեսակներում նորմավորվում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմները, սանիտարացուցադրական միկրոօրգանիզմները և փտում առաջացնող միկրոօրգանիզմները, որոնք բնորոշում են արտադրության անվտանգությունը, սանիտարահիգիենիկ վիճակը և պահպանման ժամանակ արտադրանքի կայունությունը՝ աղյուսակ 2։

Նշված ցուցանիշներին համապատասխանությունը գնահատվում է հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների շրջանառության փուլում՝ դրանց պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում։

 

Աղյուսակ 1

 

Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներում կենսատեխնոլոգիական և պրոբիոտիկ միկրոօրգանիզմների պարունակությանը ներկայացվող պահանջները

 

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ

Արտադրանքի խմբեր

Բիֆիդոբակտերիաներ և (կամ) այլ պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ (Lactobacillus, Propionibacterium ցեղերի)

1x106

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով՝ հղի կանանց և կերակրող մայրերի համար։

 

Աղյուսակ 2

 

Սննդամթերքում պայմանական ախտածին և սանիտարացուցադրական միկրոօրգանիզմներին ներկայացվող պահանջները

 

2.1 Միս և մսամթերք, թռչուն և դրանց վերամշակումից ստացվող արտադրանք

 

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ

Արտադրանքի խմբեր

Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ

1x103

Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

0.1

Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար

Proteus խմբի մանրէներ, չեն թույլատրվում մթերքի զանգվածում, գ

1.0

Միս (կենդանիների բոլոր տեսակները). պաղեցրած՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի համար։

 

2.2. Այլ արտադրանք

 

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ

Արտադրանքի խմբեր

Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ, ոչ ավելի

5x102

Պեկտին՝ դիետիկ սննդի արտադրանքի համար

5x103

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ խառնուրդներ՝ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի)

1x104

Դոնդողանյութ սննդային՝ դիետիկ սննդի արտադրանքի համար

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

0,1

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ խառնուրդներ՝ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի)

1,0

Պեկտին՝ դիետիկ սննդի համար նախատեսված արտադրանքի համար. դոնդողանյութ սննդային՝ դիետիկ սննդի համար նախատեսված արտադրանքի համար

S.aureus, չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

1

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ խառնուրդներ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի)

B.sereus, ԳԱՄ/գ, ոչ ավելի

10

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ խառնուրդներ՝ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի)

Խմորասնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի

10

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ խառնուրդներ՝ ձավարային, կաթնային, մսային (արտամղիչ տեխնոլոգիայի)

50

Պեկտին (դիետիկ սննդի արտադրանքի համար)

Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի

50

Պեկտին (դիետիկ սննդի արտադրանքի համար)

100

Չոր արտադրանք՝ նախատեսված դիետիկ կանխարգելիչ սննդի համար՝ ձավարային, կաթնային, մսային խառնուրդներ (արտամղիչ տեխնոլոգիայի):

 

2.3. Հղի կանանց և կերակրող մայրերի սննդի համար նախատեսված արտադրանք

 

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ

Արտադրանքի խմբեր

Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ

5x103

Ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով)

2,5x104

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ)

5x104

Շիլաներ՝ կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման)

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները (կոլիձևերը) չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

3,0 գ

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

1,0 գ

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ). ինստանտ թեյեր խոտաբույսերից

0,1 գ

Շիլաներ՝ կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման)

E.coli չի թույլատրվում մթերքի զանգվածում, գ

10 գ

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով՝ չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ)

S.aureus չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

10 գ

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

1,0 գ

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ)

Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի

10

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

50

Ինստանտ թեյեր խոտաբույսերից

100

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ)

200

Շիլաներ՝ կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման)

Խմորասնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի

10

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

50

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ակնթարթային պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ). ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով)

100

Շիլաներ՝ կաթնային և հացահատիկային հիմքով (ինստանտ պատրաստման)

B.cereus, չի թույլատրվում մթերքի զանգվածում, սմ3

1,0

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

B.cereus, ԳԱՄ/գ, ոչ ավելի

չի թույլատրվում
1,0 գ–ում

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, հեղուկ արտադրանք՝ կաթնաթթվային և թթվեցրած սոյայի հիմքով

100

Ինստանտ թեյեր խոտաբույսերից (բուսական հիմքով)

2x102

Արտադրանք՝ կաթնային հիմքով և սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով, չոր արտադրանք՝ ինստանտ պատրաստման (օգտագործման համար պատրաստի արտադրանքի մեջ):

 

2.4. Երեխաների բուժիչ սննդի համար նախատեսված հատուկ նշանակության արտադրանք՝ վաղածին և թերքաշ երեխաների համար

 

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ

Արտադրանքի խմբեր

Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ

1x102

Խառնուրդներ՝ կաթնային, ադապտացված, մանրէազերծված, կաթ և սերուցք՝ մանրէազերծված, ոչ ասեպտիկ լցման, կաթնաշոռ կալցինացված ՝ պատրաստված կաթնային խոհանոցներում

2х 102

Պաստերիզացված երշիկներ՝ մսային հիմքով

5x102

Խառնուրդներ՝ վերականգնված, պաստերիզացված՝ պատրաստված կաթնային խոհանոցներում

2х103

Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով. արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով. արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ. արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար՝ վերականգնվող 37-50 °С ջերմաստիճանում

3x103

Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք), արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար՝ վերականգնվող 70-85 °С ջերմաստիճանում

1x104

Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ մինչև 2 տարեկան երեխաների համար

1,5x104

Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար

2,5x104

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք, չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևերը չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ)

1,0

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք։ Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով։ Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք)։ Արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով։ Արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով։ Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար

0,3

Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք։ Սուբլիմացված արտադրանք՝ կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն)

E.coli չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

10

Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար

S.aureus չի թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

10

Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար

1,0

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք։ Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք։ Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով։ Արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով։ Արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն)

0,1

Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք)

Սուլֆիտ վերականգնող կլոստրիդիաներ, չեն թույլատրվում արտադրանքի զանգվածում, գ

0,1

Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով

Բորբոսներ, ԳԱՄ/գ

10

Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ)

 

50

Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ մինչև 2 տարեկան երեխաների համար։ Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար: Արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով։ Արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ։ Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (բացի օսլաներից, ձավարեղենից և մակարոնային արտադրատեսակներից)

 

100

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք։ Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։ Սուբլիմացված արտադրանք՝ կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն)

Խմորասնկեր, ԳԱՄ/գ

10

Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով: Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար։ Արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով։ Արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ

 

50

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք։ Չոր կաթնային սպիտակուցի բարձր պարունակությամբ արտադրանք, Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք)։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն): Սուբլիմացված արտադրանք՝ մսային և կաթնային հիմքով (կաթնաշոռ և այլն)

 

100

Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար

B.cereus, ԳԱՄ/գ

100

Արտադրանք՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով։ Սպիտակուցի ցածր պարունակությամբ արտադրանք (օսլաներ, ձավարեղեն և մակարոնային արտադրատեսակներ և այլ արտադրանք)։ Արտադրանք՝ սպիտակուցի լրիվ կամ մասնակի հիդրոլիզատների հիմքով։ Արտադրանք՝ առանց ֆենիլալանինի կամ դրա ցածր պարունակությամբ։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ մինչև 2 տարեկան երեխաների համար։ Արտադրանք՝ վաղածին և (կամ) թերքաշ երեխաների համար

 

2х102

Լակտոզայի ցածր պարունակությամբ և առանց լակտոզայի պարունակության արտադրանք։ Սուբլիմացված արտադրանք՝ մսային հիմքով՝ 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար:

 

Հավելված 2

«Հատուկ նշանակության սննդամթերքի

առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ

բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի

համար նախատեսված սննդամթերքի

անվտանգության մասին» Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

Աղի փոխարինիչների բաղադրությունը

 

Աղի փոխարինիչների բաղադրությունը

Կիրառության պայմանները

1

2

ա) կալիումի սուլֆատ, ադիպինային, գլյուտամինային թթվի և ածխաթթվի, սաթաթթվի, կաթնաթթվի, գինեթթվի, կիտրոնաթթվի, քացախաթթվի, աղաթթվի, օրթոֆոսֆորական թթվի կալիումական, կալցիումական և ամոնիումային աղեր

Սահմանափակված չէ, սակայն ֆոսֆորի պարունակությունը փոխարինիչների խառնուրդում չպետք է գերազանցի 4%-ը, իսկ NH4+–ը՝ փոխարինիչների ընդհանուր զանգվածի 3%–ը

բ) ադիպինային, գլյուտամինային թթվի, ածխաթթվի, կիտրոնաթթվի, սաթաթթվի, քացախաթթվի, գինեթթվի, կաթնաթթվի, աղաթթվի և օրթոֆոսֆորական թթվի մագնեզիումային աղեր, մագնեզիում չպարունակող այլ փոխարինիչների հետ խառնուրդում

Mg++–ի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների խառնուրդում առկա K+, Ca, NH4 կատիոնների ընդհանուր պարունակության զանգվածի 20%–ը, իսկ P–ի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների ընդհանուր զանգվածի 4%–ը

գ) քացախաթթվի, ածխաթթվի, կաթնաթթվի, գինեթթվի, կիտրոնաթթվի և աղաթթվի քոլինային աղեր, քոլին չպարունակող այլ փոխարինիչների հետ խառնուրդում

Քոլինի պարունակությունը չպետք է գերազանցի փոխարինիչների խառնուրդի ընդհանուր զանգվածի 3%–ը

դ) ազատ ադիպինային, գլյուտամինային թթուներ, կիտրոնաթթու, կաթնաթթու և մալոնաթթու

Սահմանափակված չէ

 

Աղի փոխարինիչները կարող են նաև պարունակել՝

1) կոլոիդային սիլիցիում կամ կալցիումի սիլիկատ՝ փոխարինիչների խառնուրդի զանգվածի 1%–ից ոչ ավելին, առանձին կամ համակցված.

2) լցանյութեր՝ ընդհանուր օգտագործման անվտանգ և համապատասխան սննդամթերք (օրինակ՝ շաքար, հացահատիկային ալյուր)։

 

Հավելված 3

«Հատուկ նշանակության սննդամթերքի

առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ

բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի

համար նախատեսված սննդամթերքի

անվտանգության մասին» Մաքսային

միության տեխնիկական կանոնակարգի

 

Վաղ տարիքի երեխաների համար հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի սննդային արժեքին ներկայացվող պահանջները

 

Արտադրանքի անվանումը

Սննդային արժեքի ցուցանիշները օգտագործման համար պատրաստի արտադրանքի
100 գ-ում

Չափման միավորներ

Թույլատրելի մակարդակներ

Ծանոթագրություններ

Սննդամթերք՝ լակտոզայի ցածր պարունակությամբ (առանց լակտոզայի պարունակության)

ԼԱԿՏՈԶԱՅԻ ՑԱԾՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԼԱԿՏՈԶԱՅԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սպիտակուց

գ/լ

12-21

 

Տաուրին

մգ/լ, ոչ ավելի

80

 

L-կարնիտին

Նույնը

20 (ավելացման դեպքում)

 

Ճարպ

գ/լ

30-40

 

Լինոլաթթու

Ճարպաթթուների ընդհանուր քանակության
%-ը

14-20

 

մգ/լ, ոչ ավելի

4000-8000

 

Ածխաջրեր

գ/լ

65-80

 

Լակտոզա

գ/լ, ոչ ավելի

10

Լակտոզայի ցածր պարունակությամբ արտադրանքում

Նույնը

0,1

Առանց լակտոզայի պարունակության արտադրանքում

Հանքային նյութեր՝

կալցիում

մգ/լ

330-700

 

ֆոսֆոր

Նույնը

150-400

 

կալիում

Նույնը

400-800

 

նատրիում

Նույնը

150 - 300

 

մագնեզիում

Նույնը

30-90

 

պղինձ

Նույնը

0,3-1,0

 

մանգան

մկգ/լ

10-300

 

երկաթ

մգ/լ

3-14

 

ցինկ

Նույնը

3-10

 

քլորիդներ

Նույնը

400-800

 

յոդ

մկգ/լ

50-150

 

մոխիր

գ/լ

3-5

 

Վիտամիններ՝

     

ռետինոլ (A)

մկգ–էկվ/լ

400-1000

 

տոկոֆերոլ (E)

մգ/լ

4-12

 

կալցիֆերոլ (Д)

մկգ/լ

7,5-12,5

 

վիտամին K

Նույնը

25-60

 

թիամին (B1)

Նույնը

400-1000

 

ռիբոֆլավին (B2)

Նույնը

500-1500

 

պիրիդօքսին (B6)

Նույնը

300-1000

 

Պանտոտենային թթու

Նույնը

2700-5000

 

ֆոլաթթու (Bc)

Նույնը

60-150

 

ցիանկոբալամին (B12)

մկգ/լ

1,0-3,0

 

նիացին (PP)

մգ/լ

2-10

 

Ասկորբինաթթու (C)

մգ/լ

60-150

 

բիոտին

մկգ/լ

10-40

 

կարնիտին

մգ/լ

10-20

 

ինոզիտ

մգ/լ

20-60

 

քոլին

Նույնը

50-150

 

Օսմոլյալություն

մՕսմ/կգ, ոչ ավելի

300

 

ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԼԱԿՏՈԶԱՅԻ ՑԱԾՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐԱՆՔ

Սպիտակուց

գ/լ

40-47

 

Կազեին/շիճուկային սպիտակուց

-

80։20

 

Ճարպ

գ/լ

20-38

 

Լինոլաթթու

Ճարպաթթուների ընդհանուր քանակության
%-ը, ոչ պակաս

15

 

մգ/լ

5000-6000

 

Ածխաջրեր

գ/լ

60-65

 

Գլյուկոզա

Նույնը

25-28

 

Գալակտոզա

Նույնը

6-7

 

Լակտոզա

գ/լ, ոչ ավելի

16

 

Էներգետիկ արժեք

կկալ/լ

600-680

 

Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված խառնուրդներ՝ սոյայի սպիտակուցի մեկուսիչի հիմքով

Սպիտակուց

գ/լ

15-20

 

Մեթիոնին

Նույնը

0,25-0,35

 

Ճարպ

գ/լ

30-38

 

Լինոլաթթու

Ճարպաթթուների ընդհանուր քանակության
%-ը, ոչ պակաս

14

 

մգ/լ, ոչ պակաս

4000

 

Ածխաջրեր (դեքստրին–մալտոզա)

գ/լ

65-80

 

Էներգետիկ արժեք

կկալ/լ

650-720

 

Հանքային նյութեր՝

     

կալցիում

մգ/լ

450-750

 

ֆոսֆոր

Նույնը

250-500

 

կալիում

Նույնը

500-800

 

նատրիում

Նույնը

200-320

 

մագնեզիում

Նույնը

40-80

 

պղինձ

Նույնը

0,4-1,0

 

երկաթ

մգ/լ

6-14

 

ցինկ

Նույնը

4-10

 

մոխիր

գ/լ

3-5

 

Վիտամիններ՝

     

ռետինոլ (A)

մկգ–էկվ/լ

500-800

 

տոկոֆերոլ (E)

մգ/լ

5-15

 

կալցիֆերոլ (Д)

մկգ/լ

8-12

 

վիտամին K

Նույնը

25-100

 

թիամին (B1)

Նույնը

300-600

 

ռիբոֆլավին (B2)

Նույնը

600-1000

 

պիրիդօքսին (B6)

Նույնը

300-700

 

ֆոլաթթու (Bc)

Նույնը

60-150

 

ցիանկոբալամին (B12)

մկգ/լ

1,5-3,0

 

նիացին (PP)

մգ/լ

4-8

 

Ասկորբինաթթու (C)

մգ/լ

60-150

 

Տաուրին

մգ/լ

45-55

 

L-կարնիտին

Նույնը

10-20

 

Օսմոլյալություն

մՕսմ/կգ, ոչ ավելի

300

 

Խառնուրդներ՝ սպիտակուցի լրիվ հիդրոլիզատների հիմքով՝ նախատեսված վաղ տարիքի երեխաների համար

Սպիտակուց (էկվ.)

գ/լ

12-22

 

Տաուրին

մգ/լ

40-55

 

L-կարնիտին

Նույնը

10-25

 

Ճարպ

գ/լ

25-35

 

Լինոլաթթու

Ճարպաթթուների ընդհանուր քանակության
%-ը, ոչ պակաս

14

 

մգ/լ, ոչ ավելի

4000

 

Ածխաջրեր

գ/լ

70-95

 

Էներգետիկ արժեք

կկալ/լ

650-720

 

Հանքային նյութեր՝

     

կալցիում

մգ/լ

330-980

 

ֆոսֆոր

Նույնը

150-600

 

կալիում

Նույնը

400-1000

 

նատրիում

Նույնը

150-350

 

մագնեզիում

Նույնը

50-100

 

պղինձ

Նույնը

0,3-1,0

 

երկաթ

մգ/լ

6-14

 

ցինկ

Նույնը

3-10

 

մոխիր

գ/լ

4-5

 

Վիտամիններ՝

     

ռետինոլ (A)

մկգ–էկվ/լ

500-800

 

տոկոֆերոլ (E)

մգ/լ

6-14

 

կալցիֆերոլ (Д)

մկգ/լ

5-15

 

թիամին (B1)

Նույնը

400-600

 

ռիբոֆլավին (B2)

Նույնը

600-1000

 

պիրիդօքսին (B6)

Նույնը

500-700

 

ֆոլաթթու (Bc)

Նույնը

50-100

 

ցիանկոբալամին (B12)

մկգ/լ

1,5-3,0

 

նիացին (PP)

մգ/լ

3-8

 

Ասկորբինաթթու (C)

մգ/լ

50-150

 

Օսմոլյալություն

մՕսմ/կգ, ոչ ավելի

320

 

Մեկ տարեկան երեխաների համար նախատեսված առանց ֆենիլալանինի (ֆենիլալանինի ցածր պարունակությամբ) խառնուրդներ

Սպիտակուց (էկվ.)

գ/լ

16-20

 

Ֆենիլալանին

մգ/լ, ոչ ավելի

500

Ամինաթթուների խառնուրդի հիմքով արտադրանքում բացակայում է

Տաուրին

մգ/լ

40 - 55

 

L-կարնիտին

Նույնը

10 - 25

 

Ճարպ

գ/լ

30 - 38

 

Լինոլաթթու

Ճարպաթթուների ընդհանուր քանակության
%-ը, ոչ պակաս

14

 

մգ/լ, ոչ ավելի

5000

 

Ածխաջրեր

գ/լ

65 - 80

 

Էներգետիկ արժեք

կկալ/լ

570 - 720

 

Հանքային նյութեր՝

     

կալցիում

մգ/լ

300 - 700

 

ֆոսֆոր

Նույնը

300 - 500

 

կալիում

Նույնը

500 - 800

 

նատրիում

Նույնը

150 - 300

 

մագնեզիում

Նույնը

40 - 60

 

պղինձ

Նույնը

0,3 - 1,0

 

երկաթ

մգ/լ

3 - 14

 

ցինկ

Նույնը

4-10

 

մոխիր

գ/լ

4-5

 

յոդ

մկգ/լ

50-120

 

Վիտամիններ՝

     

ռետինոլ (A)

մկգ–էկվ/լ

500-800

 

տոկոֆերոլ (E)

մգ/լ

4-12

 

կալցիֆերոլ (Д)

մկգ/լ

8-12

 

թիամին (B1)

Նույնը

350-700

 

ռիբոֆլավին (B2)

Նույնը

500-1000

 

պիրիդօքսին (B6)

Նույնը

300-700

 

ֆոլաթթու (Bc)

Նույնը

50-100

 

ցիանկոբալամին (B12)

մկգ/լ

1,5-3,0

 

նիացին (PP)

մգ/լ

3-8

 

Ասկորբինաթթու (C)

մգ/լ

20-100

 

Օսմոլյալություն

մՕսմ/կգ, ոչ ավելի

320

 

Խառնուրդներ՝ նախատեսված վաղածին և (կամ) թերքաշ երեխաների սննդի համար

Սպիտակուց

գ/լ

19 - 31

 

Տաուրին

մգ/լ

90-ից ոչ ավելի

 

Ճարպ

գ/լ

33 - 45

 

Լինոլաթթու

գ/լ

2,6 - 10,5

 

Ալֆա-լինոլենաթթու

մգ/լ

375–ից ոչ պակաս

 

Դոկոզահեքսանաթթու

մգ/լ

80 - 205

 

Արախիդոնաթթու

մգ/լ

120 - 295

 

Էյկոզապենտաթթու

%

Դոկոզահեքսանա-թթվի մակարդակի 30-ից ոչ ավելի

 

Ածխաջրեր

գ/լ

72 - 94

 

Էներգետիկ արժեք

կկալ/լ

660 - 890

 

Հանքային նյութեր՝

     

կալցիում

մգ/լ

800 - 1400

 

ֆոսֆոր

Նույնը

400 - 700

 

կալիում

Նույնը

450 - 1200

 

նատրիում

Նույնը

300 - 800

 

մագնեզիում

Նույնը

50 - 130

 

պղինձ

Նույնը

0,6 - 1,6

 

երկաթ

մգ/լ

13 - 20

 

ցինկ

Նույնը

7 - 13

 

քլորիդներ

Նույնը

400 - 1200

 

մանգան

մկգ/լ

45 - 200

 

յոդ

Նույնը

75 - 325

 

սելեն

Նույնը

13 - 70

 

Վիտամիններ՝

     

ռետինոլ (A)

մկգ–էկվ/լ

1500 - 3000

 

տոկոֆերոլ (E)

մգ/լ

15 - 60

 

կալցիֆերոլ (Д)

մկգ/լ

15 - 60

 

վիտամին K

Նույնը

30 - 200

 

թիամին (B1)

Նույնը

750 - 2000

 

ռիբոֆլավին (B2)

Նույնը

600 - 4000

 

պանտոտենային թթու

մգ/լ

2,3 - 14,0

 

պիրիդօքսին (B6)

Նույնը

200 - 2000

 

ֆոլաթթու (Bc)

Նույնը

225 - 600

 

ցիանկոբալամին (B12)

մկգ/լ

0,6 - 5,3

 

նիացին (PP)

մգ/լ

2,5 - 38

 

ասկորբինաթթու (C)

մգ/լ

60 - 300

 

ինոզիտ

Նույնը

30 - 350

 

բիոտին

մկգ/լ

10 - 300

 

քոլին

մգ/լ

50 - 350

 

L-կարնիտին

մգ/լ

15-45 (ավելացման դեպքում)

 

նուկլեոտիդներ

մգ/լ

35–ից ոչ ավելի (ավելացման դեպքում)

 

Օսմոլյալություն

մՕսմ/կգ, ոչ ավելի

310

 

 

Կազեինի նկատմամբ լաբորատոր վերահսկողությունն իրականացվում է սահմանված կարգով հաստատված վերահսկողության մեթոդի առկայության դեպքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: