ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 սեպտեմբերի 2023 թ. |
N 854-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) 3-րդ կետի 4-րդ ենթակետի «համապատասխան,» բառից հետո լրացնել «թղթային՝ 2 օրինակից և էլեկտրոնային տարբերակով,» բառերը,
2) 3-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
3) 7-րդ կետի 3-րդ ենթակետի «գոտին» բառից հետո լրացնել «և հետիոտնի երթևեկության համար նախատեսված ազատ անցուղին» բառերը,
4) 16-րդ կետի 2-րդ ենթակետում «մասշտաբով,» բառից հետո լրացնել «որտեղ նշվում են տարածքի ուրվագծային չափերը և մակերեսը,» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար |
Լ. Հովհաննիսյան |
2023 թ. սեպտեմբերի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական: