Գլխավոր տեղեկություն
Номер
N 72-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Принят
Կապան համայնքի ավագանի
Дата принятия
09.07.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
09.07.2021
Дата вступления в силу
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 ՀՈՒԼԻՍԻ 2021թ. N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. «Կապան համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 107-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշման Հավելված 3-ը լրացնել 4․1․ կետով, հետևյալ բովանդակությամբ․

«4․1․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ ( 8 )`

 

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ
ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

 

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

2021թ. հուլիսի 09

ք. Կապան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան