ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» մայիսի 2021 թվականի N 117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող անհատական բնակելի տների և (կամ) հանրային սննդի օբյեկտների և (կամ) հյուրանոցների միջև սույն որոշման 1-ին կետով սահմանված հեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տան, հանրային սննդի օբյեկտի, հյուրանոցի սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (23) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Ա. Ադամյան |
||
Տ. Հովհաննիսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Գ. Սարգսյան |
||
Կ. Միքայելյան |
||
Գ. Գրիգորյան |
||
Ա. Տոնոյան |
||
Ս. Աստոյան |
||
Ռ. Սարգսյան |
||
Ա. Մխիթարյան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Գ. Մաթևոսյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «14» մայիսի 2021 թվական |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|