ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» hունիսի 2021 թվականի N 169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N 216-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր 36-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
« 36. Համայնքային սեփականություն հանդիսացող և համայնքի կողմից սպասարկվող ընդհանուր օգտագործման տարածքներում (բացառությամբ ուսումնական, կրթական և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների)
1) շահումով խաղատոմսերի (լոտո) և խաղալիքների շրջիկ վաճառքի կազմակերպման վճար,
ա. յուրաքանչյուր ամսվա համար՝ տասնհինգ հազար դրամ,
բ. յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հազար դրամ,
2) մանկական զվարճանքի վճարովի խաղերի կազմակերպման վճար.
ա. յուրաքանչյուր ամսվա համար՝ երեսուն հազար դրամ,
բ. յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ:»
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (18) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Ս. Բալասանյան |
||
Լ. Խաչատրյան |
||
Տ. Հովհաննիրսյան |
||
Մ. Սահակյան |
||
Լ. Սանոյան |
||
Վ. Եդիգարյան |
||
Ա. Գրիգորյան |
||
Վ. Հունանյան |
||
Կ. Միքայելյան |
||
Գ. Գրիգորյան |
||
Կ. Թաթարյան |
||
Ս. Աստոյան |
||
Հ. Եղիազարյան |
||
Լ. Բարսեղյան |
||
Ա. Խաչատրյան |
||
Գ. Մաթևոսյան |
||
Հ. Պողոսյան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան |
ք. Գյումրի «15» հունիսի 2021 թվական |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: