Գլխավոր տեղեկություն
Номер
N 54-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.06.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2021
Принят
Բերդ համայնքի ավագանի
Дата принятия
01.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
01.12.2020
Дата вступления в силу
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

01 դեկտեմբերի 2020 թվականի N 54-Ն

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

 

Համայնքի ավագանին որոշում է`

 

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու «Բերդ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամուտների վարչական մասի.

ա.«Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ

(սուբվենցիաներ)» 1257 տողում ավելացնել 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Համայնքի բյուջեի

եկամուտների ֆոնդային մասի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում ավելացնել 231757084 (երկու հարյուր երեսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար ութսունչորս) ՀՀ դրամով: Իսկ «Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա  բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ  չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից»1382 տողում ավելացնել 57255500 (հիսունյոթ միլիոն երկու հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով, որից 18436000 (տասնութ միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամը ռուսաստանաբնակ այգեձորցիների կողմից, իսկ 38819500 (երեսունութ միլիոն ութ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը ռուսաստանաբնակ մովսեսցիների կողմից:

 

Կողմ -10
ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ
ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ
ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական: