ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 4-րդ կետը «ամփոփացուցակների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ ներկայացված դիմումների» բառերով.
2) 5-րդ կետի 6-րդ ենթակետը «ունեցողներ» բառից հետո լրացնել «՝ ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիներ» բառերով.
3) 7-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետը «սեպտեմբերի 10-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 10-ը» բառերով,
բ. 3-րդ ենթակետը «սեպտեմբերի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 15-ը» բառերով,
գ. 4-րդ ենթակետը «սեպտեմբերի 20-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 20-ը» բառերով,
դ. 5-րդ ենթակետը «սեպտեմբերի 25-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 25-ը» բառերով.
4) 8-րդ կետում «զինվորական զորակոչի ենթակա» բառերը փոխարինել «զինվորական ծառայության զորակոչի ենթակա՝ ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերով.
5) 21-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա. «որոշում` համաձայն N 4 ձևի» բառերը փոխարինել «որոշումներ` համաձայն NN 4 և 4.1 ձևերի» բառերով.
բ. «զորակոչելու» բառից հետո լրացնել «, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու» բառերով.
6) 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.
«24.1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն կարգի 21-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններ ունենալու դեպքերում դրանք հաստատող փաստաթղթերի հիման վրա իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը՝ համաձայն N 4.1 ձևի:».
7) 30-րդ կետի առաջին նախադասությունում «ենթակետով» բառը փոխարինել «ենթակետի համաձայն N 4 ձևով» բառերով.
8) 31-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայացած իգական սեռի քաղաքացուն գրավոր տեղեկացվում է օրենքի 19.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքի մասին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարվելու դեպքում իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն N 4.1 ձևով սահմանված որոշումը:».
9) 33-րդ կետի առաջին նախադասությունը «վիճակահանությամբ» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իգական սեռի քաղաքացիներին՝ առանց վիճակահանության,» բառերով.
10) 37-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված իգական սեռի քաղաքացիների,» բառերով.
11) N 4 ձևը «Պահպանման ժամկետը` ____ տարի» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«
|
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ .___. |Կ.Տ.| ____________________________________________________________ .___. (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն) |
____ ___________ 20 թ.». |
12) N 4 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4.1 ձևով.
«Ձև N 4.1
________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ
ՈՐՈՇՈՒՄ
___________________ 20 թվականի N _____
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացի _________________________________________-ին
(ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անուն, հայրանուն, ազգանուն)
ճանաչել պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա՝
_________________________________________________________________________________
հիմքով:
(նշվում է օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված որևէ դեպքը)
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում հանձնել
______________________________-ին:
(անունը, ազգանունը)
3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատական կարգով:
Պահպանման ժամկետը` _______ տարի
|
_______________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ .___. |Կ.Տ.| ____________________________________________________________ .___. (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն) |
____ ___________ 20 թ.». |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|