Գլխավոր տեղեկություն
Номер
N 91-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2023
Принят
Տաշիր համայնքի ավագանի
Дата принятия
12.09.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.09.2023
Дата вступления в силу
19.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2023 թվականի N 91-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅԱՆ, ԾԱՎԱԼԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով ՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Կողմ -13

Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ս. ՄԱՐԴՈՅԱՆ 
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ
Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2023 սեպտեմբերի 12

ք. Տաշիր

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի

Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի
 
սեպտեմբերի 12-ի N 91-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅԱՆ, ԾԱՎԱԼԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով /այսուհետ՝ կարգ/ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման հետ կապված հարաբերությունները /այսուհետ՝ պարտադիր բարեկարգում/:

2. Պարտադիր բարեկարգումը՝ միջոցառումների համալիր է, որն ուղղված է Տաշիր համայնքի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև համայնքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:

3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են՝ շենքերը, շինությունները և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերն ու տարածքները:

4. Սույն կարգը տարածվում է Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող՝

1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների /այսուհետ՝ օբյեկտներ/ սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների /այսուհետ՝ օբյեկտներ/ սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

3) այգիներում, հանգստի գոտիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների /այսուհետ՝ օբյեկտներ/ սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

4) ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, բենզալցակայանների և գազալցակայանների /այսուհետ՝ օբյեկտներ/ սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

5) բացօթյա շուկաների և տոնավաճառների /այսուհետ՝ օբյեկտներ/ սեփականատերերի կամ տիրապետողների վրա,

5. Պարտադիր բարեկարգման աշխատանքներն են՝

1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման աշխատանքները և մաքրության պահպանումը,

2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը,

3) անհրաժեշտ լուսավորություն՝ անշարժ գույքի մուտքի համար:

6. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը և փոխարինումը:

7. Պարտադիր բարեկարգման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համապատասխան՝ շինարարության թույլտվություն չի պահանջվում:

8. Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով և միայն համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.

1) շենքի ճակատի նոր ճարտարապետական տարրեր, դրանց փոխարինում կամ վերացում,

2) տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում,

3) լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գույնի փոփոխություններ,

4) պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ,

5) բնական քարե շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:

9. Գործող ընթացակարգերով սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներն իրականացվում են Տաշիրի համայնքապետարանի կողմից համաձայնեցված ճարտարապետական կամ ձևավորման նախագծին համապատասխան՝ համայնքի ղեկավարի համաձայնությունը ստանալուց հետո:

10. Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից Կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում շենքի կամ շինության սեփականատիրոջը կամ տիրապետողին կարող են տրվել ցուցումներ անշարժ գույքի բարեկարգման և կատարվող այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ, հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:

11. Պարտադիր բարեկարգման պահանջներն են՝

1) խանութների, հասարակական սննդի, կենցաղսպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը և գովազդային վահանակները պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով, չխաթարեն միջավայրը և չխանգարեն հետիոտն և ավտոմոբիլային երթևեկությանը,

2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.

ա. ապահովված լինի տեսանելի մաքրությունը և անհրաժեշտ քանակով աղբամանների առկայությունը,

բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը,

գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտ-բետոնե ծածկերը և /կամ/ սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից,

դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում կամ ճամփեզրին,

ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձյունից և սառույցից:

12. Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր և /կամ/ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

13. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը անշարժ գույքի արտաքին ճարտարապետական ցանկացած փոփոխություն, այդ թվում արտաքին գովազդի տեղադրումը, համաձայնեցնում է համայնքի ղեկավարի հետ:

14. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը, Կարգի համապատասխան՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին՝ մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:

15. Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:

16. Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է՝

1) կրպակների, տաղավարների, առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ավտոտնակների համար՝ հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս՝ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար՝ դրանց զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

3) առանձնատների համար՝ հողամասի պարագծից 5 մետր, կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

4) ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, բենզալցակայանների, գազալցակայանների, արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար՝ ամբողջ տարածքի պարագծից 5-15 մետր, կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

5) առողջապահական և կրթական օբյեկտների համար՝ ամբողջ տարածքի պարագծից 10 մետր, կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

6) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար՝ ամբողջ տարածքի պարագծից 5-10 մետր, կամ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

7) առանձին դեպքերում կարող են կիրառվել սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված ծավալներից տարբերվող ծավալներ՝ համայնքապետարանի համաձայնությամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ն. ՍՈԼՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան