Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 101-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.01.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Принят
Սիսիան համայնքի ավագանի
Дата принятия
18.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
09.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 18(Ն) ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ

 

Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 18(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գյուղական բնակավայրերից՝

ա. երկուշաբթի օրը՝ Տոլորս բնակավայրից,

բ. երեքշաբթի օրը՝ Հացավան, Բնունիս բնակավայրերից,

գ. չորեքշաբթի օրը՝ Շաքի բնակավայրից,

դ. ուրբաթ օրը՝ Աշոտավան, Բռնակոթ, Իշխանասար բնակավայրերից,

ե. շաբաթ օրը՝ Նորավան, Վաղատին, Ույծ բնակավայրերից»:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

Կողմ -9

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

 

2020 թ. դեկտեմբերի 18

ք. Սիսիան

Ա. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: