Գլխավոր տեղեկություն
Номер
N 596
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.08.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.09.2000
Дата вступления в силу
28.09.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2000 թվականի N 596 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

 Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

 2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկին մինչև 2003 թվականի հունվարի 1-ը տեղական գանձապետական բաժանմունքում բացել  արտաբյուջետային հաշիվ:

(2-րդ կետը փոփ. 11.07.01 N 634)

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից: