ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2021 թվականի N 39-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ № 06/27.1/30799-2021 ՀՀ արդարադատության նախարարության գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ավագանին որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 42-Ն որոշման հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ (5) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
1. Աբրահամյան Պ. 2. Ախտոյան Դ. 3. Եսայան Ա. 4. Շամբարյան Հ. 5. Տոնոյան Ա. |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|