ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» մարտի 2021 թվականի N 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Եղեգնուտ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Եղեգնուտ համայնքի ավագանու 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի «Եղեգնուտ համայնքի 2021թ.-ի բյուջեն հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ 1, 2, 3, 4, 5, 6 հատվածներում:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Աղաջանյան Գառնիկ |
|||
Գալստյան Սեյրան |
|||
Գրիգորյան Լիդիյա |
|||
Կարապետյան Գրիգոր |
|||
Պողոսյան Արթուր |
|||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|