ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԴԱՇՏ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2021 թվական N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից N 06/3498-2021 գրությամբ ուղարկված պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Հ. Պետրոսյան |
2021 թվականի փետրվարի «22» Դաշտ համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ 11-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները
1) որոշման հավելվածի 1-ին կետի 11-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «7725.2» թվով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «18366.0» թիվը փոխարինել «19476.0» թվով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ տողի 3-րդ սյունակի «450.0» թիվը փոխարինել «1450.0» թվով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «2660.3» թիվը փոխարինել «7435.5» թվով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ 10-րդ տողով՝ «Նախադպրոցական կրթություն» վերնագրով և «840.0» թվով.
6) որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «2110.0» թվով.
7) որոշման հավելվածի 3-րդ կետի 20-րդ տողի 3-րդ սյունակի «2660.3» թիվը փոխարինել «7435.5» թվով.
8) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին տողի 3-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «7725.2» թվով.
9) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր` 21-րդ տողով` «Դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» վերնագրով և «840.0» թվով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2021 թվական: