ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2021 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին» N 148-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) դրամ, բացառությամբ նկարչական բաժին հաճախողների` 2000 (երկու հազար) դրամ, և թատերական բաժին հաճախողների` 1000 (մեկ հազար) դրամ:»:
2)Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում` երկրորդ և հաջորդ երեխաների համար,»:
3)Որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար:»:
4)Որոշման 5-րդ կետի «(երաժշտական և արվեստի դպրոցներ)» բառերը հանել:
5)Որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողների երեխաների համար,»:
6)Որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե`
1) երեխան երկկողմանի ծնողազուրկ է,
2) երեխայի ծնողը զոհվել է Արցախյան պատերազմում:»:
2.Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով. «6) ասեղնագործության, տիկնիկագործության և նկարչության խմբի համար` 3000 (երեք հազար) դրամ:»:
3.Որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով. «4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
25 փետրվար 2021 թ. ք. Հրազդան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական: