Գլխավոր տեղեկություն
Номер
N 568-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
15.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.08.2023
Дата вступления в силу
16.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 568-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2023 թվականի հուլիսի 18-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02702297) 2023 թվականի հուլիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի պարագաների և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 11,131,539 դրամի չափով առանց ավելացված արժեքի.

3) «Նոր Գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2023 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Նոր Գինդ» ՍՊԸ-ի կողմից պոլիուրեթանային հատակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,728,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2023 թվականի հուլիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկանյութերի գունավորման ծառայությունների մատուցում՝ 409,206 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2023 թվականի հուլիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 3,042,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Տոկարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00215366) 2023 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրաչափի դիտահորի և պարագաների ձեռքբերում՝ 309,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Նոր Գինդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00801756) 2023 թվականի հուլիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիուրեթանային ծածկույթի օժանդակ նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 8,061,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ «Ախուրյան տուփ» կենտրոնի համար՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, «Փանիկ տուփ» կենտրոնի համար՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Ստեփանավան տուփ» կենտրոնի համար՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ