Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
13.09.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
13.09.2023
Дата вступления в силу
14.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 642-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ բեռների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`

1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված հեծանվային պահեստամասերը և հեծանվային սպորտի համար նախատեսված կոշիկները՝ 1 տեղ, 5 կգ ընդհանուր քաշով, 3,725 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 104 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, (Արևմտյան մաքսատուն-վարչություն).

2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության համար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումը կազմակերպելու նպատակով ուղարկված «Dodge Grand Caravan Passenger» մակնիշի (2014 թվականի արտադրության, նույնականացման համարը` 2C4RDGCG2ER127942, 20,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,500 ԱՄՆ-ի դոլար Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենան:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

13.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան