Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Принят
Մալիշկա համայնքի ավագանի
Дата принятия
07.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
07.12.2020
Дата вступления в силу
19.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 63-Ն

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 24 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի դրույթներով

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ

 

1. Մալիշկա համայնքի ավագանու 2020թ. հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու և գումարի չափ սահմանելու մասին» ԹԻՎ 55 որոշումն ճանաչել անվավեր:

2. Մալիշկա համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում՝ կատարել լրացում 18-րդ կետից հետո լրացնել նոր 18.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ

«18.1. Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ մարտական գործողությունների հետևանքով.

ա. զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով,

բ. վիրավորված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել միանվագ դրամական աջակցություն՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:»

 

Ավագանիներ

 Կողմ

 Դեմ

 Ձեռնպահ

Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ա. ԱԼՈՅԱՆ
Վ. ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Սարգսյան
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ 
Ա. Մարգարյան
Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

     
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական: