Գլխավոր տեղեկություն
Номер
N 1260-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.07.2023
Дата вступления в силу
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1260-Ա

 

ՏԻԳՐԱՆ ՄՀԵՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻՆ ԳԵՂԱՄԻ ՏՈՆԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝

1) Տիգրան Մհերի Դավթյանին (ծնվ.՝ 1997 թվականի ապրիլի 25-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փող., տուն 36).

2) Մարտին Գեղամի Տոնիկյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան փող., 16 շ., բն. 4).

3) Տիգրան Սպարտակի Քարամյանին (ծնվ.՝ 1997 թվականի մարտի 6-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք. Գորիս, Վանքի տափ փող., 10 շ., բն. 6).

4) Տիգրան Արամի Սարգսյանին (ծնվ.՝ 1997 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան փող., 9 շ., բն. 29):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով Մարտին Գեղամի Տոնիկյանի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելն ուժի մեջ է մտնում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ Հայ- Ռուսական համալսարանի և Մարտին Գեղամի Տոնիկյանի միջև կնքված՝ ասիստենտի աշխատանք կատարելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի օրինակը ներկայացվելու դեպքում: Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը Մարտին Գեղամի Տոնիկյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայացնի Հայ-Ռուսական համալսարանի և Մարտին Գեղամի Տոնիկյանի միջև կնքված՝ ասիստենտի աշխատանք կատարելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի օրինակը, ապա նա համարվում է սույն որոշման շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ