Գլխավոր տեղեկություն
Номер
N 1337-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2023
Дата вступления в силу
21.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2023 թվականի N 1337-Ն

 

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-351-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ԱՏԱ Կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) ժամանակավոր ներմուծման հավաստագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԱ ԿԱՌՆԵՏ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՐՔՈՒՅԿ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) «ԱՏԱ Կառնետ» - ժամանակավոր ներմուծման մասին փաստաթուղթ, որն օգտագործվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային միջոցների.

2) «ժամանակավոր ներմուծում» - «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված մաքսային ընթացակարգ.

3) «երաշխավորող միավորում» (Հայաստանում պետության կողմից այդպիսի լիազորություններ ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, իսկ երաշխավորման ցանց է հանդիսանում Միջազգային առևտրի պալատը) - միավորում, որը տվյալ երկրի մաքսային մարմինների կողմից ճանաչվել է որպես այդ երկրի տարածքում սույն հավելվածի 8-րդ հոդվածում նշված գումարները երաշխավորող և մտնում է երաշխավորման ցանցի կազմի մեջ).

4) «տրամադրող միավորում» - մաքսային մարմինների կողմից ճանաչված միավորում, որը տրամադրում է ԱՏԱ Կառնետ և ուղղակի կամ անուղղակի կերպով մտնում է երաշխավորման ցանցի կազմի մեջ.

5) «երաշխիքներ (բանկային քաղվածք)» - փաստաթուղթ, որը նախատեսում է մաքսատուրքերի վճարում, որոնք կարող են առաջանալ ԱՏԱ Կառնետի միջոցով ժամանակավոր ներմուծման մաքսային ընթացակարգերը չկատարելու դեպքում.

6) «ԱՏԱ Կառնետի դիմումատու» - ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բնակվում է/գրանցված է Հայաստանում:

2. ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին այն թողարկած օրվանից: Մաքսային մարմինները կարող են նշել ժամանակավոր ներմուծման ժամանակահատվածը, երբ ապրանքը ներմուծվում է համապատասխան երկրի տարածք, որոնք չեն կարող գերազանցել ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետները:

3. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը (այսուհետ` ԱԱՊ) լիազորվում է որպես միավորում, որը տրամադրում է, երաշխավորում և հանդիսանում է Համաշխարհային պալատների ֆեդերացիայի համակարգմամբ միջազգային երաշխիքային ցանցի անդամ:

 

II. ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. ԱՏԱ Կառնետ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման համար կանոնակարգվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ընդունված ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայի հետևյալ հավելվածներով.

Հավելված B.1 - ապրանքների ցուցադրման կամ օգտագործման համար ցուցահանդեսների, տոնավաճառների, սիմպոզիումների և նմանատիպ միջոցառումների ժամանակ

Հավելված B.2 - մասնագիտական սարքավորումների տեղափոխման ժամանակ

Հավելված B.3 - առևտրային շահագործման հետ կապված բեռնարկղերի, փաթեթների, նմուշների և այլ ապրանքների համար

Հավելված B.5 - կրթական, գիտական կամ մշակութային նպատակներով ժամանակավոր ներմուծվող ապրանքների համար:

Համապատասխան հավելվածները կիրառվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ընդունված` Հայաստանի Հանրապետության «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիային միանալու մասին պայմաններին համապատասխան:

5. ԱՏԱ Կառնետի միջոցով ժամանակավորապես ներմուծվող ապրանքները ենթակա են վերաարտահանման առանց որևէ փոփոխության ենթարկվելու, բացառությամբ դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնական մաշվածության, կամ եթե ապրանքները լուրջ վնաս են կրել վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. ԱՏԱ Կառնետի դիմումատուն պետք է երաշխիքներ տրամադրի ԱԱՊ-ին ներմուծման պարտավորությունների և համապատասխան երկրների ներմուծվող ապրանքի ժամանակավոր ներմուծման կամ մաքսային տարանցման պայմանների չկատարման դեպքում պահանջվող այլ գումարների վճարման համար:

7. Երաշխիքը կարող է լինել՝ վճարված դրամական միջոցներով, կանխիկով կամ անկանխիկ վճարմամբ, առևտրաարդյունաբերական պալատի կողմից ներկայացված բանկային հաշվեհամարներին, ազգային արժույթով, բանկի կողմից տրամադրված երաշխավորագիր՝ նամակի ձևով:

1) առանձին երաշխիք կարող են համարվել՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 դիմումատուի երաշխավորագիրը

Ներմուծեք նկարագրությունը_19954 գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիրը.

2) ԱԱՊ-ն կարող է ընդունել երաշխավորագիր այլ անձի անունից, դիմումատուի համար.

3) առնվազն 12 ամիս ժամկետով ապահովված երաշխիքի արժեքը սահմանվում է ԱԱՊ գործադիր մարմնի կողմից հաստատված սակագների համաձայն.

4) երաշխիքը դիմումատուին դիմումի հիման վրա վերադարձվում է դիմումի ներկայացման օրվանից սկսած 15 օրը չգերազանցելու ժամկետում։

8. ԱԱՊ-ն պարտավորվում է մաքսային մարմիններին վճարել մաքսային վճարներ և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարներ, որոնք ենթակա կլինեն վճարման ժամանակավոր ներմուծման կամ մաքսային տարանցման պայմանները չպահպանելու դեպքում: ԱԱՊ-ն համապարտ պարտավորություն է կրում այն անձանց հետ միասին, որոնց կողմից վերոնշյալ գումարները ենթակա են վճարման:

9. ԱՏԱ Կառնետ ստանալու համար դիմումատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է նախօրոք տեղեկացվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ընթացակարգերի և կարգավորող շրջանակների մասին, և առևտրաարդյունաբերական պալատը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիությունը (ներառյալ ԱԱՊ կայքում տեղադրված տեղեկատվությունը) հետևյալի վերաբերյալ՝

1) նշանակված երկրում ապրանքի ժամանակավոր ներմուծման ընթացակարգի տրամադրման և երրորդ երկրների միջոցով ապրանքների տարանցման ընթացակարգերի մասին․

2) ժամանակավոր ներմուծման և ապրանքների ժամանակավոր արտահանման ընթացիկ սահմանափակումների, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ․

3) ԱՏԱ Կառնետի ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիայի հավելվածները ճանաչած երկրների ցանկը․

4) ԱՏԱ Կառնետի տրամադրման և երաշխավորող միավորումների ցանկը։

10. ԱՏԱ Կառնետի տրամադրման հիմքը դիմում-հայտարարագիրն է, որը լրացվում է դիմումատուի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից, սույն կարգի 1-ին հավելվածում սահմանված ձևով: Դիմում-հայտարարագրի ստորագրումը հանդիսանում է պատասխանատվության ստանձնման հաստատում ԱՏԱ Կառնետի օգտագործման համար կիրառվող ընթացակարգերի և կարգավորող շրջանակների առաջ:

11. Դիմում-հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմումատուի պետական գրանցման վկայական (պատճենը հավաստվում է դիմումատուի կնիքով և ստորագրությամբ).

2) դիմումատուին/իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հաստատում է կնիքի նմուշները, ղեկավարի ստորագրությունը և նրա լիազորված ներկայացուցչին.

3) դիմումատուի կամ նրա օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ (դիմումատուի ստորագրությամբ և ստորագրությամբ հաստատված պատճենով).

4) հայտատուի ներկայացուցչին տրված լիազորագիր, որը հաստատում է կազմակերպության և իր շահերը ներկայացնելու լիազորությունը․

5) երաշխիքի վճարման հաստատումը, համաձայն սույն կարգի III գլխի դրույթների (բնօրինակ).

6) ապրանքի ժամանակավոր արտահանման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (պայմանագիր, հրավեր և այլն), (դիմումի կնիքով և ստորագրությամբ հաստատված պատճեն).

7) ապրանքի անվանումը, քանակությունը, շուկայական արժեքը, ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր, գնման փաստաթղթեր, փորձագիտական եզրակացություններ և այլն, անհրաժեշտության դեպքում).

8) ԱԱՊ-ի կողմից մատուցվող ծառայությունների վճարումը հաստատող վճարման հաշիվ-ապրանքագիր (բնօրինակը կամ պատճենը` վավերացված կնիքով և դիմումի մեջ նշված ստորագրությամբ, անհրաժեշտության դեպքում):

12. Դիմում-հայտարարագիրը և դրա համապատասխան հավելվածները կարող են լրացվել հայտատուի կողմից, ԱԱՊ-ի կայքում www.armcci.am հրապարակված փաստաթղթերի օրինակելի ձևերին համապատասխան: Էլեկտրոնային ձևով լրացված փաստաթղթերը անհրաժեշտ հավելվածներով ուղարկվում են էլեկտրոնային փոստով` atacarnet@armcci.am հասցեով և վավերացված են դիմումատուի կնիքով և ստորագրությամբ:

13. Առևտրաարդյունաբերական պալատում փաստաթղթերն ստացող պատասխանատու անձը դիմում-հայտարարագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ստուգում է դիմում-հայտարարագիրը և դրան կից փաստաթղթերը և տեղեկացնում է դիմումատուին ԱՏԱ Կառնետի տրամադրման պայմանների մասին կամ հստակ նշելով մերժման հիմքերը:

14. ԱՏԱ Կառնետի վերաբերյալ դրական որոշման դեպքում ձևաթուղթը լրացվում է հայտատուի կամ վերջինիս խնդրանքով ԱԱՊ աշխատակցի կողմից:

15. Դիմում-հայտարարագիրը և դրա համապատասխան հավելվածները կարող են տրամադրվել / լրացվել էլեկտրոնային ձևով, եթե ԱԱՊ-ի տեղեկատվական համակարգը թույլ է տալիս:

16. Առևտրաարդյունաբերական պալատի պատասխանատու անձի կողմից նշանակված օրը հայտատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ժամանեն առևտրաարդյունաբերական պալատ (հասցեն՝ Խանջյան 11), որպեսզի ստանան ԱՏԱ Կառնետը։

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

 

ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ամսաթիվ

(դիմումատուի ելքային համարը)

 

 

ամսաթիվ

(ԱԱՊ մուտքային համարը)

 

 

(որոշում)

 

 

 

 

 

 

(որոշում)

 

 

 

 

 

 

 

I. Դիմումատուի տվյալներ

 

1. Դիմումատու

________________________________________________________________________________________________

իրավաբանական անձի լրիվ անվանումը /ֆիզիկական անձի անունը, ազգանունը (հայերեն)

________________________________________________________________________________________________

իրավաբանական անձի լրիվ անվանումը /ֆիզիկական անձի անունը, ազգանունը (ֆրանսերեն/անգլերեն)

 

Նույնականացման համարը

________________________________________________________________________________________________

 

2. Հասցե

________________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավաբանական հասցեն / անձնական հասցեն) (հայերեն)

________________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավաբանական հասցեն / անձնական հասցեն) (անգլերեն/ֆրանսերեն)

 

Հեռախոս ________________ Ֆաքս __________ Էլ. փոստ ______________

 

3. Ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթ/անձնագիր

N _________________,

 

տրված ______________________________մինչև _______________________________

 

4. Դիմումատուի ազգանունը և զբաղեցրած պաշտոնը

________________________________________________________________________________________________

(հայերեն)

________________________________________________________________________________________________

(անգլերեն/ֆրանսերեն)

 

5. Դիմումատուի լիազոր ներկայացուցիչը

________________________________________________________________________________________________

(անուն, ազգանուն)

(լիազորագրի համարը) ____________________________________________________________________________

 

II. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՏԱ ԿԱՌՆԵՏԻ ՀԱՅՏԻ ԼՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ապրանքի տեսակը - (նշե՛լ)

 

Ցուցադրման կամ օգտագործման համար նախատեսված ապրանքներ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, կոնգրեսներում և նմանատիպ

միջոցառումների ժամանակ

 

Մասնագիտացված սարքավորումներ

 

Բեռնարկղեր, փաթեթներ, նմուշներ և այլ ապրանքներ, որոնք տեղափոխվում են առևտրային գործառնությունների շրջանակներում

Մարդասիրական նպատակով տեղափոխվող ապրանքներ

 

Կրթական, գիտական կամ մշակութային նպատակով

տեղափոխվող ապրանքներ

   

Տուրիստական գովազդային նյութեր

 

Սպորտային նպատակով տեղափոխվող անձնական

իրեր և ապրանքներ

   

Կենդանիներ

 

Ներմուծման տուրքերից

ազատված ապրանքներ

   

 

2. ԱՏԱ Կառնետի ձեռքբերման նպատակը ___________________________________________________________

(հայերեն)

 

3. Տեղափոխումների քանակը (լրացվում է լրացուցիչ թերթերի անհրաժեշտությունը որոշելու համար)

ա) □ սահմանված է (հստակ է տեղափոխումների և համապատասխան թերթերի քանակը)

բ) □ սահմանված չէ (անորոշ թվով տեղափոխումներ, լրացուցիչ թերթերի հնարավորությամբ)

4. ԱՏԱ Կառնետի վավերականության ժամկետը,

սկսած ________ 20 __ մինչև __________ 20 __ 

 

5. Տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխելու են ԱՏԱ Կառնետով ապրանքները (եթե հայտնի է)

________________________________________________________________________________________________

(հայերեն)

________________________________________________________________________________________________

(անգլերեն/ֆրանսերեն)

 

6. Ապրանքների ժամանակավոր ներմուծման երկրներ (անհրաժեշտ է նշել)

 

□ ԱԼԺԻՐ (DZ)

□ԱՆԴՈՐՐԱ (AD)

□ ԱՎՍՏՐԱԼԻԱ (AU)

□ ԱՎՍՏՐԻԱ (AT)

□ԲԵԼԱՌՈՒՍ (BY)

□ԲԵԼԳԻԱ

□ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ(BE)

□ ԲՈՒԼՂԱՐԻԱ (BG)

□ ԿԱՆԱԴԱ (CA)

□ ՉԻԼԻ (CL)

□ՉԻՆԱՍՏԱՆ (CN)

□ ԿՈՏ Դ՛ԻՎՈՒԱՐ (CI)

□ ԽՈՐՎԱԹԻԱ (HR)

□ԿԻՊՐՈՍ (CY)

□ ՉԵԽԻԱ (CZ)

□ ԴԱՆԻԱ (DK)

□ ԷՍՏՈՆԻԱ (EE)

□ՖԻՆԼԱՆԴԻԱ (FI)

□ՖՐԱՆՍԻԱ (FR)

□ԳԵՐՄԱՆԻԱ (DE)

□ՋԻԲՐԱԼԹԱՐ (GI)

□ՀՈՒՆԱՍՏԱՆ(GR)

□ՀՈՆԳ-ԿՈՆԳ (HK)

□ՀՈՒՆԳԱՐԻԱ(HU)

□ԻՍԼԱՆԴԻԱ (IS)

□ՀՆԴԿԱՍՏԱՆ (IN)

□ԻՐԱՆ (IR)

□ԻՌԼԱՆԴԻԱ (IE)

□ԻՍՐԱՅԵԼ (IL)

□ԲՐԱԶԻԼԻԱ (BR)

□ԲԱՀՐԵՅՆ (BH)

□ԻՆԴՈՆԵԶԻԱ (IN)

□ԱԼԲԱՆԻԱ (AL)

□ԲՈՍՆԻԱ ԵՎ

ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ (BА)

□ԻՏԱԼԻԱ (IT)

□ՃԱՊՈՆԻԱ (JP)

□ԿՈՐԵԱ (KR)

□ԼԱՏՎԻԱ (LV)

□ԼԻԲԱՆԱՆ (LB)

□ԼԻՏՎԱ (LT)

□ՄԱԿԵԴՈՆԻԱ (MK)

□ՄԱԼԱԶԻԱ (MY)

□ՄԱԼԹԱ (MT)

□ՄԱՎՐԻՏԱՆԻ (MU)

□ՄՈԼԴՈՎԱ (MD)

□ՄԱԴԱԳԱՍԿԱ (МG)

□ՄՈՆՂՈԼԻԱ (MN)

□ՄՈՆՏԵՆԵԳՐՈ (ME)

□ՄԱՐՈԿԿՈ (MA)

□ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ(NL)

□ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ(NZ)

□ՆՈՐՎԵԳԻԱ (NO)

□ՊԱԿԻՍՏԱՆ (PK)

□ԼԵՀԱՍՏԱՆ (PL)

□ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (PT)

□ՌՈՒՄԻՆԻԱ (RO)

□ՌՈՒՍԱՍՏԱՆ (RU)

□ՄԵՔՍԻԿԱ (MX)

□ ԱՄԷ (AE)

□ՉԻՆ. ԹԱՅՓԵՅ (TW)

□ՍԵՆԵԳԱԼ (SN)

□ՍԵՐԲԻԱ (RS)

□ՍԻՆԳԱՊՈՒՐ (SG)

□ՍԼՈՎԱԿԻԱ (SK)

□ՍԼՈՎԵՆԻԱ (SI)

□ՀՎ.ԱՖՐԻԿԱ (ZA)

□ԻՍՊԱՆԻԱ (ES)

□ՇՐԻ ԼԱՆԿԱ (LK)

□ՇՎԵԴԻԱ (SE)

□ՇՎԵՅՑԱՐԻԱ (SE)

□ԹԱԻԼԱՆԴ (TH)

□ԹՈՒՆԻՍ (TN)

□ԹՈՒՐՔԻԱ (TR)

□ՈՒԿՐԱԻՆԱ (UA)

□ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (GB)

□ ԱՄՆ (US)

ՀԱՅԱՍՏԱՆ (AM)

 

7. Այն երկրները, որոնցով կատարվելու է ապրանքների տարանցումը (նշե՛լ)

 

□ԱԼԺԻՐ (DZ)

□ԱՆԴՈՐՐԱ (AD)

□ԱՎՍՏՐԱԼԻԱ (AU)

□ԱՎՍՏՐԻԱ (AT)

□ԲԵԼԱՌՈՒՍ (BY)

□ԲԵԼԳԻԱ

□ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ(BE)

□ԲՈՒԼՂԱՐԻԱ (BG)

□ԿԱՆԱԴԱ (CA)

□ՉԻԼԻ (CL)

□ՉԻՆԱՍՏԱՆ (CN)

□ԿՈՏ Դ՛ԻՎՈՒԱՐ (CI)

□ԽՈՐՎԱԹԻԱ (HR)

□ԿԻՊՐՈՍ (CY)

□ՉԵԽԻԱ (CZ)

□ԴԱՆԻԱ (DK)

□ԷՍՏՈՆԻԱ (EE)

□ՖԻՆԼԱՆԴԻԱ (FI)

□ՖՐԱՆՍԻԱ (FR)

□ԳԵՐՄԱՆԻԱ (DE)

□ՋԻԲՐԱԼԹԱՐ (GI)

□ՀՈՒՆԱՍՏԱՆ(GR)

□ՀՈՆԳ-ԿՈՆԳ (HK)

□ՀՈՒՆԳԱՐԻԱ(HU)

□ԻՍԼԱՆԴԻԱ (IS)

□ՀՆԴԿԱՍՏԱՆ (IN)

□ԻՐԱՆ (IR)

□ԻՌԼԱՆԴԻԱ (IE)

□ԻՍՐԱՅԵԼ (IL)

□ԲՐԱԶԻԼԻԱ (BR)

□ԲԱՀՐԵՅՆ (BH)

□ԻՆԴՈՆԵԶԻԱ (IN)

□ԱԼԲԱՆԻԱ (AL)

□ԲՈՍՆԻԱ ԵՎ

ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ (BА)

□ԻՏԱԼԻԱ (IT)

□ՃԱՊՈՆԻԱ (JP)

□ԿՈՐԵԱ (KR)

□ԼԱՏՎԻԱ (LV)

□ԼԻԲԱՆԱՆ (LB)

□ԼԻՏՎԱ(LT)

□ՄԱԿԵԴՈՆԻԱ (MK) □ՄԱԼԱԶԻԱ (MY) □ՄԱԼԹԱ (MT)

□ՄԱՎՐԻՏԱՆԻԱ (MU)

□ՄՈԼԴՈՎԱ (MD) □ՄԱԴԱԳԱՍԿԱ (МG)

□ՄՈՆՂՈԼԻԱ (MN)

□ՄՈՆՏԵՆԵԳՐՈ (ME)

□ՄԱՐՈԿԿՈ (MA)

□ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ (NL)

□ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ (NZ)

□ՆՈՐՎԵԳԻԱ (NO)

□ՊԱԿԻՍՏԱՆ (PK)

□ԼԵՀԱՍՏԱՆ (PL)

□ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (PT)

□ՌՈՒՄԻՆԻԱ (RO)

□ՌՈՒՍԱՍՏԱՆ (RU)

□ՄԵՔՍԻԿԱ (MX)

□ ԱՄԷ (AE)

□ՉԻՆ. ԹԱՅՓԵՅ(TW)

□ՍԵՆԵԳԱԼ (SN)

□ՍԵՐԲԻԱ (RS)

□ՍԻՆԳԱՊՈՒՐ (SG)

□ՍԼՈՎԱԿԻԱ (SK)

□ՍԼՈՎԵՆԻԱ (SI)

□ՀՎ.ԱՖՐԻԿԱ (ZA)

□ԻՍՊԱՆԻԱ (ES)

□ՇՐԻ ԼԱՆԿԱ (LK)

□ՇՎԵԴԻԱ (SE)

□ՇՎԵՅՑԱՐԻԱ (SE)

□ԹԱԻԼԱՆԴ (TH)

□ԹՈՒՆԻՍ (TN)

□ԹՈՒՐՔԻԱ (TR)

□ՈՒԿՐԱԻՆԱ (UA)

□ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (GB)

□ԱՄՆ (US)

ՀԱՅԱՍՏԱՆ (AM)

 

8. Փաթեթավորման մանրամասն նկարագրությունը (եթե առկա է)

________________________________________________________________________________________________

(հայերեն)

________________________________________________________________________________________________

(անգլերեն/ֆրանսերեն)

 

III. Ընդհանուր ցանկ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում, ապրանքային նշանները և նշումները (հայերեն)

Ապրանքի անվանումը, անհրաժեշտության դեպքում, ապրանքային նշանները և նշումները (անգլերեն/ ֆրանսերեն)

Տեղերի քանակ

Քաշ կամ ծավալ

Քաշի կամ ծավալի չափման միավորը

Արժեք

Ծագման երկիր

               
               
               
               

Ապրանքների ընդհանուր արժեքն ու քանակը (հայերեն և օտար լեզվով)

     

Ընդամենը

Ընդամենը

 

Ապրանքի ընդհանուր արժեքը

 


Դիմում-հայտարարագրի տրման ամսաթիվ

 

 

ՀՀ ԱԱՊ կողմից լիազորված պատասխանատու անձի անունը

ԱՏԱ Կառնետի դուրսգրման ամսաթիվ

 

 

ԱՏԱ Կառնետի համարը

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան