Գլխավոր տեղեկություն
Номер
N 1335-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2023-27.10.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2023
Дата вступления в силу
08.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1335-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Եվրոպլաստ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի իրականացման նպատակով «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է աջակցություն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոց 111/36 և 111/37՝ համապատասխանաբար 01-007-0188-0048 և 01-007-0188-0030 կադաստրային ծածկագրերով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գազիֆիկացում, արտաքին ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

2) ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումների ծավալը կազմում է 1 մլրդ դրամ և աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքը չի կարող գերազանցել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.

3) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային նախնական արժեքը կազմում է 20․2 մլն դրամ, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի՝ ընդունված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերությունը նույնպես կֆինանսավորվի պետական բյուջեից։ Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսի չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրով.

4) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ՝ նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.

5) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե, կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է որոշմամբ հաստատված հավելվածի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

6) ընկերության կողմից նախատեսվող ներդրումների չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ, կամ համապատասխան գումարը կփոխհատուցվի որոշմամբ հաստատված հավելվածի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

7) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման ավարտը 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է.

8) սույն որոշմամբ նախատեսվող ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը համատեղ ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը՝ ծրագրի իրականացման և աջակցության տրամադրման վերաբերյալ։

5. Սահմանել, որ՝

1) ընկերությունը պարտավորվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.

2) ներկայացված՝ որոշմամբ հաստատված հավելվածի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը։

6. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրի նոտարական ձևակերպման, ենթակառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսերն ու կառուցվող ենթակառուցվածքների պետական գրանցման համար պահանջվող վճարներն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 3-ի N 1335-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1.

Հայտատուի (կազմակերպության) անվանումը և կազմակերպաիրավական

ձևը, հիմնադրման տարեթիվը

«Եվրոպլաստ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 2018 թ.

Հարկ վճարողի հաշվառման

համարը (ՀՎՀՀ)

02676526

Կազմակերպության բաժնետերերը

Մարինե Մուշեղի Միրիջանյան

Սամվել Ռաֆիկի Մանասարյան

Կոնտակտային տվյալները`

անունը, հայրանունը, ազգանունը

Մուշեղ Մերուժանի Միրիջանյան

Իրավաբանական հասցեն

ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող., շ. 3, բն. 23

Տնտեսական գործունեության

դասակարգիչը

C22290

Հեռախոսահամարը

+37494278888

Էլ. փոստը

musheghm@yahoo.com

2.

Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն (ներառյալ կադաստրային

գոտին)

ՀՀ, քաղ. Երևան, Րաֆֆու փող. 111/36 և 111/37 (կադաստրային գոտի 9)

3.

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղա- քականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը, ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը և այլն)

«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թ.-ին: Ընկերությունն իրականացնում է կախովի առաստաղների, դրանց աքսեսուարների և վարագույրի քիվի (կարնիզների) արտադրություն, որոնք մրցունակ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:

 

Արտադրության կազմակերպման նպատակով ՍՊԸ-ն վարձա- կալում է 2,830 ք․մ արտադրական տարածք և ավելի քան 300 ք.մ պահեստային տարածք Երևան, Րաֆֆու 111 հասցեում, որտեղ կատարվել են վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ:

 

Արտադրամասերում տեղակայված է էքստրուզիոն հինգ հոսքագիծ, աղաց, ՊՎՔ խառնիչ, լամինացիայի երկու սարքավորում՝ կտրող հաստոցներով, ներկող հոսքագիծ, այլ սարքավորումներ։ Բոլոր սարքավորումները նոր են, էներգախնայող, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Դրանք պատվիրվել են Չինաստանի Հանրապետությունում և տեղում տեխնիկական փորձարկումից հետո տեղափոխվել են Երևան, տեղակայվել և փորձարկվել չին մասնագետների մասնակցությամբ։

 

Ընդհանուր առմամբ, արտադրության կազմակերպման նպատակով ներդրվել է ավելի քան 770 մլն դրամ, որից վերակառուցման/վերանորոգման աշխատանքների համար՝ մոտ 40 մլն դրամ, հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ մոտ 730 մլն դրամ:

 

Արտադրանք

 

Ընկերությունն արտադրությունն սկսել է 2018 թ. դեկտեմ- բերից և շուկային ներկայանում է իր արտադրանքի հետևյալ տեսակներով.

 

Ներմուծեք նկարագրությունը_22960 Կախովի առաստաղ, այդ թվում՝

Ներմուծեք նկարագրությունը_22960 Սպիտակ լաքապատ

Ներմուծեք նկարագրությունը_22960 Գունավոր լաքապատ

Ներմուծեք նկարագրությունը_22960 Լամինացված

Ներմուծեք նկարագրությունը_22960 Դրոշմված /hot stemping/

Ներմուծեք նկարագրությունը_22960 Սպիտակ անփայլ

Ներմուծեք նկարագրությունը_22960 Վարագույրի քիվ (կարնիզ) /2-տեղանոց/

Ներմուծեք նկարագրությունը_22960 Վարագույրի քիվ (կարնիզ) /3-տեղանոց/

Ներմուծեք նկարագրությունը_22960 Աքսեսուարներ /3 մ/

 

Ընկերությունը տարեցտարի ընդլայնում է ինչպես արտա- դրատեսականին, այնպես էլ արտադրության և վաճառքի ծավալները: Մասնավորապես, 2021 թ. վաճառքի ծավալը կազմել է ավելի քան 487.1 մլն դրամ՝ վաճառքի գներով,

առանց ԱԱՀ: 2022 թ. 11 ամիսների կտրվածքով վաճառքի

ծավալը կազմել է մոտ 475.4 մլն դրամ, ինչը մինչև տարեվերջ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

 

Վաճառքի շուկաներ

 

Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:

 

ՀՀ-ում վաճառքի աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և հանրապետության գրեթե բոլոր մարզերն ու խոշոր քաղաքները։

 

Արտադրանքի ավելի քան զգալի մասն սպառվում է արտա- քին շուկայում, մասնավորապես, Վրաստանում: Ներկայումս ՍՊԸ-ն աշխատանքներ է իրականացնում արտադրանքն ԱՄՆ և ԵՄ երկրներ արտահանելու ուղղությամբ:

 

Թեև այս տարի ֆիզիկական ծավալով արտահանումն զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն արտարժույթի փոխարժեքով պայմանավորված դրամային արտահայտությամբ 2022 թ. 11 ամիսների կտրվածքով արտահանումը կազմել է ընդամենը 354.4 մլն դրամ՝ նախորդ տարվա 351.2 մլն դրամի դիմաց:

 

Աշխատակիցներ

 

Ներկայումս ընկերության աշխատակիցների թվաքանակը կազմում է 32 անձ, աշխատավարձի միջին ամսական ֆոնդը՝ ավելի քան 6.0 մլն դրամ՝ ներառյալ հարկերը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ընդլայնել արտադրության ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր՝ դրանց քանակը հասցնելով մոտ 50-ի:

 

Մրցակիցներ

 

Ներքին շուկայում առկա են կախովի առաստաղների մի շարք արտադրողներ, ինչպես նաև ներկրողներ: Սակայն, որպես ռեալ մրցակից, կարող ենք նշել «ԷԿՈՊՐՈՖ» ՍՊԸ-ին և

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

 

«ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնք կայանում են հետևյալում.

 ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառում

 արտադրական հզորությունների մշտական թարմացում

 արտադրանքի տեսականու բազմազանություն

 համապատասխան աքսեսուարների առկայություն

 թարմացվող արտադրատեսականի

 արտադրանքի որակի բարձր մակարդակ

 գների դիվերսիֆիկացիայի հնարավորություն:

 

Հիմնական մատակարարներ

 

Հումքի հիմնական մատակարարները գտնվում են արտերկրում: Վերջիններիս ցանկը ներկայացված է ստորև.

 HAINING DINUO AUXILIARIES CO., LTD – China – UV

Varnish

 HAINING CHANGNING PRINTING MATERIAL CO., LTD

– China -Adhesives

 HAINING JIACHENG IMPORT & EXPORT CO., LTD –

China - PVC and PET foils

 SHIMIKAR TASHIL GOSTARAN CO EXPORT.IMPORT –

Iran – PVC, Calcium Carbonate

 TRICON DRY CHEMICALS LLC – USA - PVC

 SEMFA GROUP - Georgia - PVC

 SADOL Boya ve Kimya San. Ltd. Sti. – Turkey – Acrylic paints

Օժանդակ նյութերը ձեռք են բերվում հիմնականում տեղական մատակարարներից:

 

Հիմնական սպառողներ

 

Ինչպես նշել ենք վերևում, ընկերության արտադրանքի հիմնական սպառողները տեղական շուկայում շինանյութի մասնագիտացված խանութներն ու մանրամեծածախ վաճառակետերն են: Իսկ վրացական շուկայում ընկերության հիմնական գործընկերներն են.

 «Գորգիա» ՍՊԸ

 «Կարբո» ՍՊԸ

 «Բինուլի» ՍՊԸ

 «Սթրոնգ» ՍՊԸ

 «Անի 2002» ՍՊԸ

 «Լազեբի» ՍՊԸ

 «Քաշվեթի» ՍՊԸ

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Ընկերությունն արտադրության արդյունավետ կազմակերպման և ծավալների ու արտադրատեսականու ընդլայնման նպատակով ներկայումս իրականացնում է սեփական արտադրական տարածքի շինարարություն: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել 24,300 ք.մ հողատարածք ՀՀ, քաղ. Երևան, Րաֆֆու 111/36 և Րաֆֆու 111/37 հասցեներում և առաջին էտապով կառուցում է մոտ 3,000 ք.մ արտադրական տարածք՝ բոլոր կոմունիկացիաներով։

 

Ընկերությունը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման հետ կապված ներդրումները ՀՀ կառավարության «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ծրագրի շրջանակներում իրականացնելու ակնկալիքով, իսկ ներդրման մնացած մասը, ինչպես նաև ընթացիկ ծախսերն իրականացնել այլ ներդրումային միջոցների, ինչպես նաև սեփական ներդրման և ընկերության հասույթի հաշվին։

 

Բացի այդ, ընկերությունը բանակցում է չինական «JWELL MACHINERY» ընկերության հետ՝ երկու նոր հոսքագծերի ձեռքբերման նպատակով, որոնք տեղակայվելու են արտադրական նոր տարածքում:

4.

Ներդրումային ծրագրի իրականացման, մասնավորապես, անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման և տեղադրման) ժամանակացույցը

(ժամանակացույցը կազմվում

է մեկնարկի պահից սկսած) և նկարագրությունը

Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք արդեն մեկնարկել են, նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Զուգահեռաբար իրականացվում են նաև երկրորդ փուլով նախատեսվող շինարարության նախապատրաստական աշխատանքները։

 

Ներմուծեք նկարագրությունը_22961

 

2023 թ. նախատեսվում է մաս-մաս ապամոնտաժել և նոր արտադրական տարածք տեղափոխել գործող հոսքագծերն ու սարքավորումները՝ չխաթարելով արտադրական պրոցեսը։ Միաժամանակ, ընկերությունը բանակցում է գործընկերների հետ՝ նոր հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերման նպատակով, որոնք տեղակայվելու են արտադրական նոր տարածքում:

5.

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (անշարժ գույքի կառուցում, հիմնական միջոցներ)

Հողի ձեռքբերում – 105 մլն դրամ,

Տարածքի համահարթեցում, կենցաղային աղբի տեղափոխում, շին. հրապարակի նախապատրաստում – 80 մլն դրամ (ավարտված 70%-ով),

Շին. աշխատանքներ – 545 մլն դրամ (ավարտված 40%-ով),

Շին. թույլտվություն, նախագծում, վերահսկում – 3 մլն դրամ,

Մետաղական կարկասի տեղադրում – 310 մլն դրամ (1-ին մասնաշենքն ավարտված է),

 

Սենդվիչ պանելների ձեռքբերում, տանիքների և կողային պատերի երեսապատում -160 մլն դրամ (80% կատարված է 1-ին մասնաշենքի համար),

Ներքին էլ. մատակարարում – 6 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Հակահրդեհային համակարգ – 15 մլն դրամ (ավարտված 60%-ով), Ջեռուցման համակարգ – 28․7 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Օդափոխության համակարգ – 69․5 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Արտաքին էլ. մատակարարում – 3․6 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Արևային պանելներ – 68․5 մլն դրամ (կատարված 80%-ով՝ 1-ին մասնաշենքի համար),

Վարչական շենք – 14․5 մլն դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Գործող արտադրամասի տեղափոխում նոր տարածք- 10 մլն

դրամ (աշխատանքներն սկսված չեն),

Նոր հոսքագծերի և սարքավորումների ձեռքբերում և մոնտաժում – 243 մլն դրամ։

 

Ընդհանուր ներդրումների ծավալը՝ 1․751․330․000 դրամ։ Կատարված ներդրումներ 24.01.2023 թ. դրությամբ՝ 750․ 505․000 դրամ։

Կատարված ներդրումներ 24.01.2023 թ.-ից առ 21.07.2023 թ.՝

34․070․000 դրամ։

Ընդամենը ներդրումներ 24.01.2023 թ.-ից մինչև 15.12.2025 թ.՝ 1․000․825․000 դրամ։

Ներդրումային ծրագրի ավարտը նախատեսվում է 2025 թ. դեկտեմբերի 15-ին։

6.

Անհրաժեշտ ենթակառուցվածքի

նկարագրությունը և դրա

անհրաժեշտության հիմնավորումը

Արտադրական գործընթացի անխափան կազմակերպման համար անհրաժեշտ է մշտական ջրամատակարարում և

ջրահեռացում, էլեկտրասնուցում, ինչպես նաև արտադրական տարածքների տաքացման նպատակով՝ գազիֆիկացում:

 

Շինարարական աշխատանքները ներառում են նաև ենթա- կառուցվածքների (ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազիֆիկացում, էլեկտրասնուցում) կառուցում և շահագործում:

 

Ենթակառուցվածքների կառուցման նախընտրելի ժամանակացույցը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է։ Արտաքին ջրամատակարարման և կոյուղու կառուցման աշխատանքներ – 15․3 մլն դրամ

Գազիֆիկացման աշխատանքներ - 4․8 մլն դրամ

Շինարարական աշխատանքների նախահաշվով նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցման համար շուրջ 20․2 մլն դրամ:

Ենթակառուցվածքների նախահաշիվները կցվում են:

7.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (հայտատուի հայեցողությամբ)

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա արտադրական տարածքն ունի սահմանափակ հնարավորություն արտադրության ծավալների և արտադրատեսականու ավելացման տեսանկյունից: Նոր արտադրական տարածքի առկայությունը թույլ կտա շրջանցել այդ սահմանափակումները և լուրջ նախադրյալներ ստեղծել բիզնեսի հետագա զարգացման համար: Մասնավորապես.

 

 Սեփական արտադրական տարածք տեղափոխվելուց հետո ընկերությունը կազատվի տարածքի վարձավճարից, որը կազմում է ամսական 3.0 մլն դրամ:

 

 Ընկերությունը ձեռք է բերել արևային կայան, որը շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կգործարկվի և, համաձայն արտադրողի կողմից արված հաշվարկների, 4 տարի հետո ավելի քան կրկնակի անգամ կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսը: Վերջինս ընկերությանը տարեկան կբերի մոտ 21.0 մլն դրամի խնայողություն:

 

 Վերոնշյալ երկու գործոնները կնպաստեն արտադրանքի ինքնարժեքի նվազմանը, ինչն ընկերության արտադրանքը կդարձնի առավել մրցակցային ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում՝ նպաստելով իրացման և, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացմանը:

 

Բացի այդ, ընկերությունը կունենա սեփական անշարժ գույք, ինչը կարող է երաշխավորել բանկերի կողմից հետագա ֆինանսական միջոցների ստացման գործընթացը՝ ստեղծելով լրացուցիչ նախադրյալներ բիզնեսի ընդլայնման և զարգացման համար:

 

Կառուցման ենթակա գազիֆիկացման համակարգը կարող է հանրային օգտագործման լինել, եթե հաշվիչի տեղը փոխվի, արտաքին ջրամատակարարումը ևս վերապահումներով հնարավոր է, սակայն ջրի ծավալի կրճատման ռիսկ կա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 3-ի N 1335-Ա որոշման

 

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրամատակարարում

 

Արտադրություն. Պլաստմասսայե շինարարական նյութերի արտադրություն:

Արտադրության շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2 էտապով: Առաջին էտապով նախատեսվում է արտադրական և պահեստային մաս 2300 ք.մ:

Արտադրական առաջին փուլում նախատեսվում է տեղադրել մեկ շենքի մեջ 8 հաստոց, որի տեխնոլոգիական արտադրության համար պահանջվում է 9 խմ/ժամ ջուր: Յուրաքանչյուր հաստոցի տեխնոլոգիական պրոցեսի ժամանակ օգտագործվող ջուրը տաքանում է 6-7 աստիճան ցելսիուսով: Արտադրամասում օգտագործվող ջրամատակարարման ցանցը ցիրկուլացիոն սիստեմ է: Հաստոցներն աշխատում են օրվա մեջ 24 ժամ: Տաքացվող ջուրը սառեցվում է չիլերների և գրադիերների միջոցով՝ ելնելով եղանակային պայմաններից:

 

Q=8*9=72.0խմ/ժամ=20լ/վրկ

Ջրի կորուստներն արտադրական հաստոցների աշխատանքի ժամանակ գոլորշանում են 0.03%, իսկ գրադիերներում 0.05% (հովացումը վինտիլատորով): Այսպիսով, ստացվում է ջրի կորուստներն արտադրության ժամանակ կազմում են

 

0.03%+0.05%=0.08%

 

Ջրի կորուստը 8 հաստոցների աշխատանքի ժամանակ կկազմի

 

Q=20լ/վրկx0.08%/100%=1.6լ/վրկ

 

Այժմ հաշվենք արտադրությանն սպասարկող անձնակազմի ջրապահանջը:

 

Յուրաքանչյուր հաստոցին սպասարկող 2 մարդ

Վարչական աշխատող 5 մարդ

Ընդամենը 8x2+5=21 մարդ

 

NP=21x360/ 3600x0.2=1.05

L=0.995

q=0.5x5x0.995=1.0լ/վրկ

Q=1.0լ/վրկ+1.6 լ/վրկ

Երկու հերթի համար

 

Q=2.6x2=5.2 լ/վրկ

 

Ջրամատակարարման ցանց

 

Համաձայն տեխ. պայմանի՝ կառույցի ջրամատակարարումը նախատեսված է իրականացնել գործող պոմպակայանի միջից Փ1200 խողովակից Փ50 խողովակով, որը գտնվում է տարածքից մոտ 358 մ հեռավորության վրա: Միացումն իրականացնել տեղում՝ փաստացի իրավիճակից ելնելով: Միացման կետում գործող պոմպակայանի ներսում նախատեսել պողպատե կցորդիչ Փ50 կցաշուրթով, որից հետո սողնակ Փ50 կցաշուրթով, անցում Փ50x100 և ականոց Փ110 ազատ կցաշուրթով: ՋԴՀ1-ում Փ1000 դիտահորում նախատեսել հակահրդեհային հիդրանտ Փ80: Սպառողի պարսպի մոտ ՋԴՀ2-ում Փ1500 դիտահորում նախատեսել ջրաչափական հոր, որում Փ50 փական, Փ50 ֆիլտր, Փ50 ջրաչափ:

Ցանցերի համար նախատեսված են պոլիէթիլենե խողովակներ Մ110մմ:

Թաղման միջին խորությունը հողի նիշից ընդունել 1.27 մ ավազի նախապատրաստական շերտով: Նախագծային աշխատանքները կատարված են ՀՀ-ում գործող նորմերի և կանոնների համաձայն:

 

Քարտեզ

 

Ներմուծեք նկարագրությունը_22962

 

ՀՀ ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ _ ՍԵԲԱՍՏԻԱ, ՐԱՖՖՈՒ ՓՈՂՈՑ 111/37 ՀԱՍՑԵԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿ

1․ Ջրագիծ

1

Ետլիցքի ավազ տեղափոխումով

մ3

240

5000

1200000

2

Ավելացված գրունտի տեղափոխում

տ

360

1500

540000

3

Պոլիէթիլենե (Pe) խողովակ de110մմ, Pn16

մ

600

3960

2376000

4

D1500x1000 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից
(ե/բ օղակ, ե/բ ծածկ) հիդրանտի համար

կոմպլ.

1

180000

180000

5

D1000x1000 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից
(ե/բ օղակ, ե/բ ծածկ) ջրաչափական հանգույցի համար

կոմպլ.

1

115000

115000

6

Կարճախողովակ d 110մմ

հատ

4

7500

30000

7

Կարճախողովակ d 63մմ

հատ

2

3000

6000

8

Անցում d 110x63մմ

հատ

1

4000

4000

9

Փական d 100մմ

հատ

1

40000

40000

10

Փական d 50մմ

հատ

1

25000

25000

11

Ֆիլտր d 50մմ

հատ

1

25000

25000

12

Ներդիր d 100մմ

հատ

4

1000

4000

13

Ներդիր d 50մմ

հատ

3

700

2100

14

Կցաշուրթ d 100մմ

հատ

4

6250

25000

15

Հակահրդեհային հիդրանտ

հատ

1

140000

140000

16

Հեղույս, մանեկ

կգ

5

3000

15000

17

Մեխանիզմ (III, IV, V կարգի գրունտի մշակում էքսկավատորով)

օր

14

120000

1680000

18

Տեղափոխման ծախսեր

     

50000

19

Մոնտաժային աշխատանքներ

     

1235000

20

Շահույթ

     

1500000

Ընդամենը ջրագիծ

9192100

2․ Հեղեղատար

1

Ա/բետոնյա ծածկույթի կտրում

մ

170

400

68000

2

Ա/բետոնյա ծածկույթի վերականգնում

մ2

85

7000

595000

3

Ետլիցքի ավազ տեղափոխումով

մ3

68

5000

340000

4

Ավելացված գրունտի տեղափոխում

տ

102

1500

153000

5

Պոլիէթիլենե ակոսավոր խողովակ D400մմ, SN8

մ

70

16000

1120000

6

Անձրևընդունիչ թուջե ճաղավանդակով

հատ

3

154200

462600

7

Անձրևընդունիչ թուջե ճաղավանդակով

մ3

1

37000

37000

8

D1500x1500 կլոր դիտահորի կառուցում ե/բ հավաքովի էլեմենտներից (ե/բ օղակ, ե/բ ծածկ)

կոմպլ.

1

260000

260000

9

Մեխանիզմ (III, IV, V կարգի գրունտի մշակում էքսկավատորով)

օր

4

120000

480000

10

Տեղափոխման ծախսեր

     

50000

11

Մոնտաժային աշխատանքներ

     

400000

12

Շահույթ

     

900000

Ընդամենը հեղեղատար

4865600

Ընդամենը

14057700

Այլ ծախսեր

200000

Փաստաթղթեր /14 կետ/

300000

Պետ վճարումներ

30000

Ընդամենը

14587700

Շրջ. հարկ 5%

729385

Ընդամենը վճարում

 

15317085

 

3. Գազամատակարարում

 

Նախահաշիվ

 

հ/հ

Աշխատանք-ների և օգտագործվող նյութերի

անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավոր արժեքը (դրամ)

Գնա-ցուցակի ընդ-հանուր միավորի արժեքը

Ընդամենը (դրամ)

Հիմնական աշխա-տավարձը դրամ

Մ/Մ շահա-գործ. դրամ

Նյութերի միավոր արժեքը

Նյութերի ընդհանուր արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Պողպատյա խողովակներ d=89մմ

գմ

132

1800.00

1500.00

   

7263.05

958722.60

               

գմ

1

   

3500.00

3963.05

   

2

Պողպատյա խողովակներ d=57մմ

գմ

180

1800.00

1500.00

   

6470.44

1164679.20

               

գմ

1

   

2800.00

3170.44

   

3

Պողպատյա խողովակներ d=25մմ

գմ

24

1800.00

1500.00

   

4998.45

119962.80

               

գմ

1

   

1500.00

1698.45

   

4

Մետաղական կոնստրուկ-ցիաներ խողովակների ամրացման համար

տն

0.08

29831.62

12798.55

   

732630.17

58610.41

   

14.80

4.98

       

տն

1.00

   

609379.14

690000.00

   

5

Ձևավոր մասեր

տն

0.08

382973.50

416338.38

   

1999311.88

159944.95

   

190.00

162.00

       

տն

1

   

1059789.81

1200000.00

   

6

Խողովակների յուղաներկում 2 անգամ

100մ2

0.7

43331.36

281.41

   

187262.78

131083.94

     

21.40

0.10

       

լուծիչ

կգ

2.7

   

3500.00

9450.00

   

ներկ

կգ

24.4

   

5500.00

134200.00

   

7

Ներմիացում գործող գազատարին

հատ

1

15000.00

25000.00

   

181537.50

181537.50

               

խողովակ

գմ

0.51

   

125000

141537.50

   

8

Խողովակների փորձարկում և փչամաքրում

գմ

336

555.21

     

555.21

186550.02

   

0.27

         

9

Փականի մոնտաժ d=20մմ

հատ

10

3800.00

5500.00

   

13263.05

132630.50

               

փական

հատ

1

   

3500.00

3963.05

   

10

Նախագծանա-խահաշվային փաստաթղթեր

հատ

1

       

120000.00

120000.00

       

120000.00

120000.00

   
 

ԸՆԴԱՄԵՆԸ

             

3213722

 

Վերադիր ծախսեր

13.3%

           

427425

 

ԸՆԴԱՄԵՆԸ

             

3641147

 

Շահույթ

11%

           

400526

 

ԸՆԴԱՄԵՆԸ

             

4041673

 

ԱԱՀ

20%

           

808335

 

ԸՆԴԱՄԵՆԸ

             

4850008

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ