Գլխավոր տեղեկություն
Номер
N 272-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.08.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.08.2023
Дата вступления в силу
10.08.2023

600.0272.02.08.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 օգոստոսի 2023 թվականի

N 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 295-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «13․ Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները։»,

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-ին կետով․

«13․1․ Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում)։»,

3) Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14․ Լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով է ներկայացվում հայտ, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերը։»,

4) ուժը կորցրած ճանաչել Կարգի 18-րդ, 19-րդ, 23-րդ կետերը և 33-րդ կետի 5-րդ ենթակետը,

5) Կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, կամ հայտատուն սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները» բառերը,

6) Կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«24․ Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե առկա են սույն Կարգի 20-րդ կետում նշված հիմքերը։»,

7) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«26․ Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնում է հայտատուին:»,

8) Կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«27․ Հանձնաժողովը Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո լիցենզավորված անձի ներկայանալու դեպքում լիցենզիան՝ մեկ օրինակից անմիջապես առձեռն հանձնում է վերջինիս, իսկ չներկայանալու դեպքում՝ Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (N 4 հավելված) պահվում է Հանձնաժողովում` լիցենզավորված անձի անհատական գործում։»,

9) Կարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32․ Հանձնաժողովը որոշում է ընդունում Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը։»,

10) Կարգի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«37․ Հանձնաժողովը, դիմումը ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզավորված անձի Լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը, եթե`

1) լիցենզավորված անձի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզավորված անձը, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

3) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակահատվածում փոփոխվել են լիցենզավորման պայմանները, և դիմումը չի բավարարում դրանց.

4) Լիցենզիայի պայմանների փոփոխությունը հակասում է օրենքներին և այլ իրավական ակտերին.

5) Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա:»,

11) Կարգի 38-րդ կետում «օրենքների» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերի» բառերը,

12) Կարգի 43-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով,

13) Կարգի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի,

14) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից հանել «մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 2 թերթում և» բառերը,

15) Կարգի N 3 հավելվածում «դիմել է» բառերից հետո լրացնել «(դիմելու է)» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

2 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2023 թվականի

օգոստոսի 2-ի N 272-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 2-ի

N 295-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Խնդրում եմ տրամադրել _________________________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

_____________________________________________ լիցենզիա

 

2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

_________________________________________________________________________________

մարզ, համայնք (բնակավայր)

 

3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

4. Գտնվելու (բնակության) վայրը ____________________________________________________

 

5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________

 

6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման

համարը __________________________________________________________________________

 

7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ______________________________________

 

8. Հայտին կցվում են՝

 

1) _______________________________________________________________________________

 

2) _______________________________________________________________________________

 

3) _______________________________________________________________________________

 

4) _______________________________________________________________________________

 

5) _______________________________________________________________________________

 

6) _______________________________________________________________________________

 

7) _______________________________________________________________________________

 

8) _______________________________________________________________________________

 

9) _______________________________________________________________________________

 

10) _______________________________________________________________________________

 

9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։

 

10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։

 

__________________________________________________________________________________

(Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)

 

________________ 

(օրը, ամիսը, տարին)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2023 թվական: